«Արալեզ» բրենդիի հեղինակն ու հիմնադիրը Խաչատրյանների ընտանիքն է։ Բրենդի արտադրելու գաղափարն առաջացել է մի քանի տարի առաջ։ Բրենդիի համար խորհրդանշական անուն են ընտրել՝ «Արալեզ»։ «ԱՐ նշանակում է Աստծո ժողովուրդ, իսկ Արալեզը գեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող առասպելական կենդանի է, որը հայտնի է Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին ասքից։
«Արալեզ»-ի հիմնական արտադրանքը մրգային բրենդիներն են։ Արդեն իսկ պատրաստվում է ինը տարբեր մրգերից ստացվող բրենդի․ հոն, ծիրան, տանձ և վայրի տանձ, սև, սպիտակ թութ և այլն։ Տեսականու մի մասը հնեցվում է կաղնու տակառների մեջ։
Միրգը մթերում են բացառապես Հայաստանի գյուղացիական տնտեսություններից։ Այնուհետև հատուկ սարքավորումներով կորիզազրկում, ապա՝ ստանում են մրգի խյուս։Խմորման ընթացքում ավելացվում է բնական մեղր՝ շաքարավազի փոխարեն։
Արտադրությունն իրականացնում են գերմանական «SCHNAPPS» հատուկ խմիչքի համար նախատեսված սարքավորումներով։ Օգտագործվում է գերմանական լավագույն թորման գործիքը՝ «Christian Carl», ֆիլտրման գործիքները նույնպես գերմանական են։ Խմիչքի տակառները ներմուծում են Ֆրանսիայից՝ «Alter oak» ընկերությունից։
Արտադրանքը արտահանվում է նաև Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա և ԱՄՆ։
Շիշը աչքի է ընկնում հատուկ դիզայնով, ներկրվում է Իսպանիայից։
«Արալեզ» բրենդին ընտանեկան բիզնես է։ Արտադրության հեղինակները հստակ մեկ նպատակ ունեն․ «Արալեզ» բրենդին դանձնել Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը։