POONJ պահածոների արտադրություն
POONJ պահածոների արտադրություն
Վայոց Ձոր, Եղեգնաձոր
4.6
Վայոց Ձորում դեռևս հին ժամանակներից պահպանվել էին պապական հողեր, որոնք շատ բարձր որակի պտուղներ էին տալիս։ Այդ հողերի վրա որոշեցինք պահածոների գործարան կառուցել՝ մեծ քաղաքների աղմուկից ու աղտոտվածությունից հնարավորինս հեռու։ Գործարանը կառուցվել է բլրի վրա՝ բնության գրկում, ամբողջությամբ էկոլոգիապես մաքուր միջավայրում: Գործարանին կից մոտ 2 հա հողատարածք է, որն էլ ապահովում է պահածոների և կոմպոտների թարմ բերքը։ Ընկերության իրավաբանական անունը «Անահիտ Էկոգրուպ» ՍՊԸ է։ Ինչու՞ «Անահիտ»։ Հին հայկական դիցաբանության մեջ Անահիտը եղել է պտղաբերության, արգասավորության աստվածուհին: Անահիտը համարվել է մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհին, ինչն էլ մեր հյութերի և պահածոների գաղափարախոսությունն է: Ինչու՞ «Էկո»։ Անվան «Էկո» հատվածը ներկայացնում է ապրանքի էկոլոգիապես մաքուր լինելը, քանի որ հյութերն արտադրվում են բացառապես բնական հումքից և առողջարար են: Անվան «Գրուպ» հատվածը արտացոլում է հետագա ընդլայնման հնարավորությունները։ Ընկերության բրենդի անունը POONJ (ՓՈՒՆՋ) է, ինչն իմաստավորում է բոլոր մեր արտադրատեսակների համախումբը, որը մեծ սիրով ներկայացնում ենք սպառողին: POONJ-ը 100% բնական արտադրանք է: Պատրաստված է բացառապես էկոլոգիապես մաքուր հումքից, չի պարունակում ներկող գունավոր նյութեր և կոնսերվանտներ: Անցնում է մանրէազերծման և պաստերիզացման գործընթաց։ Մեր սոցիալական նպատակն է Վայոց Ձորի մարզում գյուղատնտեսության և մարզի ընդհանուր զարգացվածության խթանումը՝ նոր աշխատատեղերի ստեղծման, զբաղվածության մակարդակի բարձրացման և գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման միջոցով։ Իսկ մեր գլոբալ նպատակն է տեղական և համաշխարհային սպառողին ներկայացնել որակապես նոր, էկոլոգիապես մաքուր և ամենակարևորը՝ հայկական արտադրանքը։