Նազան Թեյ
Նազան Թեյ
Տավուշի մարզ / Սյունիքի մարզ
5
Թեյերի ստեղծման աշխատանքները սկսվել են 2017թ մարտից,շուկայում հայտնվել են՝ 2017 հոկտեմբերի 20-ից:Մենք երկար ժամանակ փնտրում էինք երկաթե տուփերով հայկական թեյեր,արտերկրում բնակվող մեր ընկերներին նվիրելու համար:Ցանկանում էինք գտնել գեղեցիկ ,ինքնատիպ փաթեթավորումով,Հայաստանի բույսերով ու մրգերով պատրաստված համեղ,բնական թեյեր: Սակայն նմանատիպ հուշանվերային թեյեր այդպես էլ չգտանք:Եվ որոշեցինք ինքներս ստեղծել Հայկական Առաջին Հուշանվերային թեյերը: Նպատակ ունեինք նաև ինչ-որ կերպ նպաստել ՀՀ սահմանամերձ գյուղերում աշխատատեղերի ստեղծմանը:Ահա թե ինչու մենք հումքը ձեռք ենք բերում Տավուշի և Սյունիքի մարզից, ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով: 2017 թվականին թողարկել ենք թեյերի 4 տեսակ:Բոլորը խառնուրդներ են: Առաջին հավաքածուն կոչվում է ՙՙՏատիկ-Պապիկ՚՚ :Բաղադրությունը հետևյալն է՝դաղձ,անանուխ,ուրց:Հանգստացնում է նյարդերը,նպաստում է մաշկի ռեգեներացիոն հատկության բարձրացմանը: Երկրորդը՝ ՚՚Երազ՚՚:Մորու տերևներ,բալենու տերևներ,բալի պտուղներ:Հոյակապ ջերմիջեցնող է և շատ համեղ է:Պետք է նշեմ,որ այս միքսը բացառապես հայկական է,ոչ մի տեղ չի հանդիպվում/հեղինակը մենք ենք/: Երրորդը՝ ՚՚Զբոսանք՚՚ հավաքածուն է:Դաղձ,սալորաչիր,մասուր:Վիտամիններով հարուստ խառնուրդ է:Նպաստում է դիմադրողականության բարձրացմանը: Չորորրդը՝ ՚՚Համբույր՚՚:Լորենու ծաղիկներ,դեղձ,կիտրոն:Լորենու ծաղիկների մասին շատ հետաքրքիր ավանդազրույցը ստիպեց մեզ փնտրել Հայաստանում լորենի: Հին հունական ավանդության համաձայն լորու ծառը Աֆրոդիտե աստվածուհու նվերն էր կանանց:Այդ ծառի ծաղիկներով պատրաստված անուշաբույր խմիչքը ընդգծում էր կանացի գրավչությունը:Սակայն ոչ բոլոր կանանց էր հասանելի լորու ծառը,քչերը կարող էին իրենց թույլ տալ այդ հաճույքը:Մենք ցանկացանք հասանելի դարձնել լորու ծաղիկները ,գեղեցիկը սիրող ու դրան ձգտող, կանանց համար.... Մենք երկար ենք մտածել դիզայնի շուրջ, և ամենաժամանակատարը հենց դիզայնն էր:Նպատակ ունենալով հայկական կերպարվեստի նմուշներ օգտագործել, փնտրել ենք չափազանց երկար:Մինչև գտանք Արմեն Վահրամյանի հոյակապ աշխատանքները: Ինքս եմ նամակագրություն սկսել պրն Վահրամյանի հետ;իր աշխատանքները օգտագործելու խնդրանքով, և անկեղծորեն հիացած եմ ,նրա բարությամբ ու նվիրվածությամբ:Մենք փորձում ենք խթանել հայկական արվեստի հանրահասանելությունը:Եվ վստահորեն նշում եմ,որ դա մեզ մոտ հաջողվել է:Բազմաթիվ գնորդներ զանգահարում են կտավները ձեռք բերելու կամ հեղինակի աշխատանքներին ծանոթանալու խնդրանքով: Ի սկզբանե մենք ցանկանում էինք ստեղծել թեյեր Հայաստանյան շուկայի համար: Ի ուրախություն մեզ, մեր գնորդները արտասահման գնալիս իրենց հետ են վերցնում մեկ-երկու տուփ ,որպես նվեր:Ինչի շնորհիվ թեյերը սպասված են դարձել Ռուսաստանում,Ղազախստանում,Ֆրանսիայում,Իտալիայում,Կանադայում, ԱՄՆ-ում: Այսօր օնլայն եղանակով Նազան կարելի է պատվիրել ամբողջ աշխարհում: 2018 թ մենք սկսեցինք նոր ՙՙՀայկական թեյերի վերածնունդ՚՚ նախագիծ, որի շրջանակում մենք վերականգնեցինք 15-րդ դարի հայ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացու բաղադրատոմսերով թեյերի արտադրությունը: Այս բաղադրատոմսերը պահպանվում են Մատենադարանում: Մենք վերականգնեցինք 2 թեյի տեսակ ՙՙԱրարատ՚՚/Մելիսսա կիտրոն/ և ՙՙԸնտանիք՚՚ /Սոճու ասեղներ, դաղձ/: 2019 թ Փետրվարի 20-23-ին Մոսկվայում կայացավ Սոցիալական ձեռներեցության միջազգային ֆորում ԱՊՀ երկրների տասնյակ ծրագրերից Նազան ընկերությունը հաղթող ճանաչվեց: