Armas Wines
Armas Wines
Արագածոտնի մարզ, գյուղ Նոր Եդեսիա
ԱրմԱսը վերածնում է հայկական գինեգործության բարի ավանդույթները՝ ստեղծելով նրբահամ գինիներ, որոնք ծնունդ են առնում երկրի բնական հարստություն համարվող խաղողի վազերի աստվածավայել տերուարում: Զարմանալի չէ, որ խաղողի վազի բնօրրան Հայաստանը նաև հնագույն 6100-ամյա գինեգործական մասունքների հայրենիքն է: Գինեգործ Էմիլիո Դել Մեդիկոն արժանին է մատուցել այս ժառանգությանը՝ կալվածքում աճող տեղական տեսակներից ստեղծելով մրցանակակիր, ընտիր ու յուրահատուկ գինիներ: ԱրմԱս Իստեյթը գյուղատնտեսական ձեռքբերումների մի խոսուն ցուցանմուշ է, որի հետևում հառնում է բիբլիական Արարատը: Նախկինում ամայի ու մեկուսի՝ 180 հեկտար ձգվող քարքարոտ հողակտորը, քրտնաջան աշխատանքի շնորհիվ, վերածվեց խաղողի ու պտղատու այգիների և համաշխարհային կարգի գինու գործարանի: Այս գործին լծվեցին Հայաստանի տարբեր գյուղերից ու օտար երկրներից եկած հարյուրավոր մարդիկ, ովքեր շարունակում են ուսուցանել և ուսանել միմյանցից: ԱրմԱս Իստեյթի ծաղկումը խոհեմ ուղղորդման ու համագործակցության միջոցով առաջընթացի հասնելու վառ օրինակ է: Այն մարմնավորում է հնի ու նորի զուգադրումը: Արդարև, այս գինիների յուրաքանչյուր կաթիլում կա այս ծաղկումը: ԱրմԱս գինիներն ասք են մի տոկուն մշակույթի, առատ արևի, հրաբխային շերտի, ալեկոծվող տեղանքի ու մեծահոգի հողի մասին: