ՀԵԼԵՆԵ Կաթնամթերք
ՀԵԼԵՆԵ Կաթնամթերք
Գեղարքունիք, Ճամբարակ
5
2014թ մարտին Գեղարքունիքի մարզի Ճամբարակում քաղաքում հիմնվեց կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ տնական պայմաններում պատրաստվում էր «Լոռի» տեսակի պանիր։ Սկզբում սիրողական բնույթ կրող այս կաթի վերամշակման գործընթացը մեծացնելով արտադրական ծավալները և շուկայում գտնելով իր առանձնահատուկ համին բնորոշ տեղը աստիճանաբար սկսեց պահանջել ավելի ու ավելի շատ ռեսուրսներ ու ներդրումներ։ 2014 ի աշնանը սահմանամերձ Ճամբարակում արտադրությանը զուգահեռ սկսվեց կաթի վերամշակման արտադրամասի հիմնովին կառուցման աշխատանքները(82.84մ2))և ավարտվեց 2016 ի մարտին։ ։ Արտադրամասում արտադրական գույքն ու սարքավորումների արտադրական հնարավորությունները կազմում են օրական 2000լ կաթի վերամշակման ծավալներին: Որպես բրենդային անվանում արտադրանքը կոչվեց «Հելենե Կաթնամթերք»։ Արտադրության համար օգտագործվող հումքը ձեռք է բերվում տարածաշրջանի ֆերմերներից, միջնորդներից և առանձին տնտեսություններից։ Արտադրանքը հիմնականում իրացվում է Ճամբարակում, Երևանում, Վանաձորում, Չարենցավան, Նոր-Հաճն, Դիլիջանում և այլ քաղաքներում: Արտադրամասում ավելացավ նաև մի քանի ապրանքատեսականեր՝ Սուլուգունի, Սուլուգունի ապխտած, Կաթի սեր, Կաթնաշոռ, Կարագ և Եղեգնաձոր։ Ամբողջ ապրանքատեսակը ներկայացվում է շուկայում փաթեթավորված և պիտակավորված: