Սերգեյ Սողոյան
Սերգեյ Սողոյան
Շիրակի մարզ, գյուղ Մեծ Սեպասար
4.5
Մեր տնտեսությունը գտնվում է Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում։ Տնտեսութունը զբաղվում է հնդկաձավարի մշակությամբ ։ Հնդկաձավարը պատկանում է ցածր կալորիականություն ունեցող մթերքների շարքին: Պարունակում է յուրահատուկ սպիտակուցներ, որոնց մեջ ներառված են բոլոր 8 անփոխարինելի ամինաթթուները, շատ լավ բալանսավորված է, հարուստ է լիզինով , հետևաբար և բարձրորակ է: Իր բիոլոգիական արժեքով, որակով և սննդարարությամբ հնդկաձավարի սպիտակուցը շատ մոտ է ձվի սպիտակուցին, իսկ մարսողության աստիճանով՝ պատիճավոր մշակաբույսերի սպիտակուցներին:​