ՀԱԹԵՐՔ ՖՈՒԴ
ՀԱԹԵՐՔ ՖՈՒԴ
Տավուշի մարզ, Կոթի և Արցախի Հանրապետություն,Մարտակերտ ,Հաթերք
Հաթերք Ֆուդ ընկերությունը զբաղվում է 100% բնական և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությամբ, վայրի հավաքով, վերամշակմամբ, մեծածախ ու մանրածախ վաճառքով, մի քանի տասնյակ ընտանիքների համար ստեղծելով ապահով, արժանապատիվ եկամտի աղբյուր, իսկ հազարավոր սպառողների` բնակական, առողջարար էկո սննդամթերքով։ Հաթերք Ֆուդը սոցիակական ձեռնարկատիրություն է և շահույթի մեծ մասն ուղղում է սահմանամերձ համայնքների զարգացմանը, սոցիալապես խոցելի խմբերի համար ստեղծելով աշխատանքի հնարավորություններ, նպաստելով մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Արտադրության հիմնական ուղղությունը բնական մեղրի և մայրակաթի արտադրությունն է։ Կախված տարածաշրջանից ու ծաղկային բազմազանությունից, ստանում ենք 9 տեսակի մեղր, ամենանուրբ համերից մինչև սուր, դառը և էկզոտիկ համերի մեղրերը։ Ընկերությունն ունի 800-ից ավել մեղվաընտանիքները, որոնց մեծ մասը գտնվում են Արցախում՝ Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Գետավան ու Վանք գյուղերի մոտակայքում, իսկ մի մասն էլ Տավուշի մարզի Կոթի և Պտղավան գյուղերում, որոնք ամռանը տեղափոխվում են Տավուշի նախալեռնային շրջաններ։ Ներգրավելով միջազգային վերապատրաստում անցած մասնագետների ու համաշխարհային լավագույն փորձի հիման վրա մեր թիմը մշակել է պրոֆեսիոնալ մեղվաբուծության հեղինակային աշխատանքային տեխնոլոգիա, որի առանցքը օրգանական մեղվաբուծությունն է, քիմիական դեղանյութերի ու հակաբիոտիկների բացառումը, հզոր տոհմային մեղվաընտանիքները և փեթակների հատուկ ստանդարտները։ 2021-ին Տավուշում կառուցվել է տարածաշրջանում ամենամեծ տոհմային մայրաբուծարանը։ Միջազգային առաջատար սելեկցիոն կայանների հետ համատեղ զբաղվում ենք սելեկցիոն աշխատանքներով, ստանալով բարձր իմունիտետով ու արդյունավետությամբ օժտված Karnika և Bukfast ցեղատեսակի մայրեր։ Կազմակերպում ենք անվճար դասընթացներ մեղվաբույծների համար, ծանոթացնում մեր աշխատանքային տեխնոլոգիային, ոլորտի արդի ձեռքբերումներին ու նոր հնարավորություններին։ Այսօր մեր արտադրանքները հաջողությամբ արտահանվում են ու պահանջված են Արաբական միացյալ Էմիրաթներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեր տեսլականն է դարձնել Հայաստանը մեղրի երկիր, Մեղրը ՝ Հայաստանի այցեքարտը, իսկ հայկական մեղրը՝ համաշխարհային հայտնի բրենդ, հայկական մեղրի համբավը հասցնելով աշխարհի սպառողներին: