Ես առաջին իսկ օրվանից մասնակցել եմ վայրի հավաքներին՝ տարբեր խոտաբույսեր ու վայրի հատապտուղներ հավաքելով թեյերի համար։ «Առավոտ շուտ արթնանում ու սարեր ենք բարձրանում՝ ձիու վրա նստած, 20 կմ հեռու ենք գնում, էնտեղից հավաքում բոլոր բույսերը, երեկոյան բերում, հանձնում արտադրամաս։ Շատ բաներ ենք հավաքում, ուրց, դաղձ, սրոհունդ, խնկածաղիկ, տերեփուկ․․․ Ես նաև արտադրամասում եմ աշխատել, թեյերի, չրերի պատրաստմանն եմ մասնակցել»։
«Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում հավաքվում, մշակվում և փաթեթավորվում է Ուրցաձոր համայնքային փնջի համայնքաբնակների կողմից առաջարկվող արտադրանքը՝ խոտաբույսեր, միրգ և մեղր։
«Հօլանի» արտադրամասը հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից՝ «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) կողմից։
«Հօլանի»-ի նպատակը Հայաստանի համայնքների զարգացմանն աջակցելն է՝ սպառողների համար ներկայանալով որպես յուրահատուկ արժեք։