Green_Tava-ի ստեղծման գաղափարի հիմնադիրը իրավաբան է: Աշխատելով բավականին բարդ ոլորտում, ունենալով ծանրաբեռնված օր, և 3 փոքրիկ, նա շատ լավ հասկանում էր, թե որքան կարևոր է զբաղված մայրիկների համար ապահովել երեխայի առողջ սնունդը` զուգահեռ հասցնելով կատարել աշխատանքային պարտականությունները: Նա հաճախ դիմում էր իր մայրիկին` իր երեխաների առողջ և որակյալ սնունդ ապահովելու խնդրանքով:
Գիտակցելով, թե որքան բարդ է համատեղել ծանրաբեռնված օրը և փոքրիկների համար համեղ և բարձրորակ սնունդ ապահովելը, նրա գլխում ծնվեց նոր գաղափար, որը ուղղված էր իր պես մայրիկների «գործը» հեշտացնելուն:
Եվ իհարկե, այս հարցում հնարավոր չէր գլուխ հանել առանց մեր գլխավոր օգնականներ` տատիկների:
Եվ այսօր Green_Tava-ի ստեղծման գաղափարի հիմնադրի մայրիկի պատրաստած տնական, համեղ և բարձրորակ կիսաֆաբրիկատները կարող է համտեսել յուրաքանչյուրը:
Green_Tava-ում պատրաստեցին այն, ինչ պատրաստում էին իրենց սեփական երեխաների համար, և շատ շուտով նրանց կիսաֆաբրիկատները սիրվեցին և գնահատվեցին շատերի կողմից :
Green_Tava-ում չեն աշխատում քանակի վրա, կարևորագույն արժեքը որակը: