Հոլ Անի
Հոլ Անի
Արարատի մարզ, գյուղ Լուսաշող
1
«Հօլանի» բնամթերքի մշակման արտադրամասում հավաքվում, մշակվում և փաթեթավորվում է Ուրցաձոր համայնքային փնջի համայնքաբնակների կողմից առաջարկվող արտադրանքը՝ խոտաբույսեր, միրգ և մեղր։ «Հօլանի» արտադրամասը հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից՝ «Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) կողմից։ «Հօլանի»-ի նպատակը Հայաստանի համայնքների զարգացմանն աջակցելն է՝ սպառողների համար ներկայանալով որպես յուրահատուկ արժեք։