՛՛Գինու Արվեստ՛՛ ՍՊԸ-ն հինադրվել է 2019թ -ին: Նախքան արտադրական, առևտրային կազմակերպության ստեղծելը մենք շուրջ 4 տարի աշխատել ենք որակյալ և յուրահատուկ գինի ստանալու ուղղությամբ: Վստահ ենք որ մեզ հաջողվել է:
Արտադրամասը ներկայում տեղակայված է Ք.Երևանի տարածաշրջանում: Մոտ ապագայում այն կտեղափոխվի Արագածոտնի մարզի Ն.Բազմաբերդ համայքի վարչական տարածք, որտեղ ընթանում է նոր գործարան-գինետան կառուցման աշխատանքներ:
Այգին գտնվում է Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, այգու մշակման ողջ ընթացքում պահպանվում է բոլոր չափանիշները և կանոնները որակյալ բերք և բարձր կարգի գինու հումք ստանալու համար: Խաղողի բերքահավաքից սկսած ողջ աշխատանքը կատարվում է ձեռքով: Խաղողը տեսակավորվում է, և լավագույն ողկույզները գնում են ջարդման: Խմորումը կատարվում է վայրի խմորմամբ, բնական ճանապարհով, առանց միջամտության: Գինու պատրաստման ընթացքում սուլֆիտներ և խմորչներ չեն կիրառվում: Արդյունքում գինին ստացվում է ամբողջովին բնական:
«Սուտակ» գինին արտադրված է հայկական նոր սերնդի ԿԱՐՄՐԱՀՅՈՒԹ և ՀԱՂԹԱՆԱԿ խաղողի տեսակների միախառնումից՝ ավանդական եղանակով, որը դարերով արմատավորվել է հայկական գինեգործության հիմքում: Սուտակ անունը ստացել է իր գույնի շնորհիվ, որը անգլերեն թարգմանվում է RUBY: Չորացրած մրգերի, հասուն հատապտղերի և պղպեղի փնջային համով հարուստ մարմնեղ գինի է, ունի դաշտային ծաղիկների հագեցաց հաճելի բույր: