«Վայն ֆորմուլա ՍՊԸ-ն» ստեղծվել է 2018 թ-ին` Հայաստանի գինու և խաղողագործության ոլորտում աշխատող մի խումբ երիտասարդ էնտուզիաստների կողմից: Մեր հիմնական արժեքներն են.
- կայուն գինեգործության և խաղողագործության զարգացումը,
- բնության և շրջակա միջավայրի պահպանման նպաստում,
- կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակի ապահովում։
Հիմնադրման արդեն առաջին տարուց ի վեր մենք համագործակցում ենք մեզ հետ
նույն արժեքներին հավատարիմ խաղողագործների և գործընկերների հետ: Մեր
գործունեության հիմնական նպատակներից մեկը ամբողջ տարվա ընթացքում
խաղողագործության ոլորտում խորհրդատվական և ճանաչողական ծառայություններով
մեր գործընկերներին աջակցելն է: Արդյունքում, խաղողագործները ունենում են լծակներ և
գիտելիքներ բերքի կորուստները կանխելու, խաղողի որակը բարձրացնելու և կայուն
եկամուտ ապահովելու համար:
Վայրի բնության պահպանմանը և կորպորատիվ սոցիալական
պատասխանատվությանը առնչվող մեր փիլիսոփայության շրջանակներում, մենք հիմնել
ենք ՀՈՎԱԶ ապրանքանիշը, որով ցանկանում ենք ուշադրություն հրավիրել կովկասյան
ընձառյուծի վտանգված տեսակի պահպանման վրա: ՀՈՎԱԶ ապրանքանիշը
խորհրդանշում է Հայաստանում կայուն գինեգործության զարգացման գաղափարը՝
նպաստելով հողի ու շրջակա միջավայրի պահպանմանը ապագա սերունդների համար: