Ընկույզի օգտակարության ու առողջարարության մասին գոյություն ունեն բազմաթիվ փաստեր ու լեգենդներ: Ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի պատմությունը կապված ընկույզի հետ, այնուհետև կխոսենք դրա սննդարարության և օգտակարության մասին։
Լեգենդն կա, որ թագավորներն արգելել են աղքատներին օգտագործել ընկույզ։ Նրանք հավատում էին, որ ընկույզների ուղեղանման տեսքը նշանակում է, որ դրանք կարող են ուժեղացնել ինտելեկտը։ Իրականում սա ավելի շատ առասպել է, քան պատմություն: Թեև ընկույզն իսկապես սննդարար է և գնահատվել է ուղեղի առողջության համար ունեցած օգտակար հատկությունների համար, սակայն նման հատուկ արգելքների մասին որևէ հիմնավոր ապացույց չկա: Այս պատմությունը, հավանաբար, արտացոլում է պատմական դասակարգային բաժանումները և որոշակի սննդամթերքի բացառիկությունը հարուստների համար, այլ ոչ թե փաստագրված օրենքներն ու գործելակերպերը: Այն ցույց է տալիս, թե ինչպես են սննդամթերքը, դեղորայքը և սոցիալական հիերարխիան հատվել պատմության ընթացքում:
Հետաքրքիր փաստեր ընկույզի մասին
Ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ օմեգա 3, ինչն իր հերթին նպաստում է ուղեղի նորմալ գործունեությանը։ Ամենամեծ պտուղը, որը կրում է ընկույզ անվանումը հանդիսանում է սեյշելյան արմավենու պտուղը՝ «սեյշելյան ընկույզը», որի քաշը հասնում է 30 կգ, իսկ հասունացման ժամանակահատվածը՝ 10 տարի է։ Ըստ հետազոտությունների՝ ընկույզը կարող է կանխարգելել Ալցհեյմեր հիվանդությունը: Շատ հետազոտողներ պնդում են, որ ընկույզում պարունկավող թթուները պայքարում են հաստ աղիում, երիկամներում, կրծքագեղձում առաջացող քաղցկեղածին մանրէների դեմ: Ընկույզի մեջ պարունկավող մելատոնինը նպաստում է հանգիստ քնին:
Ընկույզի օգտակար հատկությունները
Ինչի՞ն է օգտակար ընկույզը
Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է: Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ: Տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները, այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես: Օգտակար է անքնության, սթրեսների դեպքում: Սակայն այս ամենը ինչ-որ գիտական խմբերի հետազոտությունների արդյունք են: Հիմնականում ընկույզին վերագրվող օգտակարար ու առողջարար հատկությունները հեևյալն են՝
Ընկույզում ֆոսֆորի առկայությունը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը։
Ընկույզը բարձրացնում է իմունիտետը հատկապես բջիջների մակարդակով, դրա արդյունքում այն դառնում է հզոր հակաբորբոքային միջոց։
Ընկույզում առկա վիտամին, A-ն, E-ն, կերոտինը օգտակար են արյան բաղադրության համար, դրա հետևանքով ընկույզը ունի երիտասարդացնող, իսկ ավելի ճիշտ ծերացումը դանդաղեցնող հատկություն: Այն նպասոտւմ է տղամարդկանց էրեկտիլ ֆունցկիան ու բարձրացնում է սեռական ակտիվությունը։ Ունենալով բազմաթիվ հակաօքսիդանտներ, ընկույզը ամրացնում է լյարդի ու երկարների պատերը, այդպիսով կանխարգելելով ճարպերի ներծծումը պատերին: Արդյունքում ընկույզը օգտակար է դառնում սրտանոթային համակարգի, էնդոկրին հիվանդությունների կանխարգելման համար։
Ընկույզում առկա օգտակար նյութերը նպաստում են ստամոքսի խոցերի <<փակմանը>>, կանխարգելում են էրոզիաների առաջացումը: Այն օգտակար է մարսողության համակարգին։