Մոշ

14.06.2024
Մոշ

Մոշը համարվում է ամենաօգտակար հատապտուղներից մեկը։ Ու չնայած իր բազմաթիվ օգտակար հատկանիշներին, այն պարունակում շատ քիչ կալորիաներ, 100 գրամում ՝ 35 կկալ։

Ժամանակին մոշն օգտագործվել է միմիայն բուժական նպատակներով։ Այս հատապտղի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Այն սկսել են մշակել 19-րդ դարում, ու մի քանի տարվա ընթացքում մոշը տարածվել է նաև Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ռուսաստանում և Կովկասում։

Ծակող ճյուղերի պատճառով շատերը մոշն անվանում են «ոզնի հատապտուղ»։ Ժամանակին այս հատապտղի թփերը տնկում էին տնամերձ տարածքներում գողերից ու անտառային չար ոգիներից պաշտպանվելու համար։

Մոշը, բացի համային հաճելի զգացողություններից, ունի նաև բուժական մեծ նշանակություն, քանի որ պարունակում է մեծ թվով վիտամիններ ու հանքանյութեր։ Հարուստ է և՛ B խմբի, և՛ օրգանիզմին անհրաժեշտ A, C վիտամիններով, ինչպես նաև յուղերով, պեկտինային նյութերով, ամինաթթուներով և այլն։

Ապացուցված է, որ օգնում է ամրապնդել նյարդային համակարգը, դիմակայել սթրեսը։ Մոշը օգտակար է նույնիսկ շաքարախտ ունեցողներին, քանի որ ածխաջրեր քիչ է պարունակում և հիմնականում բաղկացած է ֆրուկտոզայից։ Մոշի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է իմունիտետը։

Վերջին հետազոտությունների արդյունքում, պարզ է դարձել, որ մոշի տերևները 22 անգամ ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Սա հրաշալի նորություն է նրանց համար, ովքեր լակտոզայի յուրացման խնդիր ունեն։

Ընդ որում, սա մոշի միակ դրական հատկությունը չէ։

• Մոշի տերևները հարուստ են վիտամին C-ով, որը դրական ազդեցություն է ունենում ոսկորների, ատամների, արյունատար անոթների առողջության վրա։
• Մոշն օգնում է ամրացնել իմունիտետը, կարող է դրական ազդեցություն ունենալ տոնզիլիտի, բրոխիտի, ֆարինգիտի դեպքում։
• Այս հատապտուղներն օգնում են նաև մազաթափության դեպքում, դանդաղեցնում ճաղատացումը, ազատում դիարեայից։
• Մոշը լավ միջոց է գլխացավի, անքնության, միգրենի և դեպրեսիայի դեմ։
• Մոշի տերևները կարող են օգնել կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, աղիների աշխատանքը. կանխարգելել դիաբետը, հիպերտոնիան և պայքարել ճարպակալման դեմ։

Koriz հարթակից սեզոնին կարող եք ձեռք բերել թարմ և անչափ համեղ մոշ, իսկ ձմռանը՝ սառեցված վիճակում։