Աղը, որը սովորաբար ընկալվում է որպես ուտեստների հիմնական համեմունք, տպավորիչ և բազմազան դեր է խաղում մարդկության պատմության, առողջության և արդյունաբերության մեջ: Այս պարզ միացությունը՝ նատրիումի քլորիդը, ոչ միայն կարևոր է կյանքի համար, այլև եղել է քաղաքակրթությունների տնտեսական և սոցիալական զարգացումների հիմնաքարը:
Աղի կարևորությունը սկսվում է դեռևս հին ժամանակներից, երբ այն արդեն օգտագործվում էր սննդամթերքը պահպանելու և դրա համը բարելավելու համար: Հինավուրց առևտրային ուղիները, որոնք աղ էին տեղափոխում, հայտնի են որպես «աղի ճանապարհներ»։ Դրանք կարևոր նշանակություն են ունեցել քաղաքների զարգացման և տնտեսական կայունության հաստատման համար։ Աղի արդյունահանման վայրերի շուրջ կայսրություններ են հիմնվել, և այս թանկարժեք ռեսուրսի վերահսկողության համար բազմաթիվ պատերազմներ են եղել:
Աղի օգտակար հատկությունները
Աղը մի քանի կարևոր դեր է խաղում մարդու կյանքում։
Այն կենսական նշանակություն ունի մարսողության և սննդի կլանման համար։
Թունավորման դեպքում աղով օղին շատ շուտ կօգնի առողջանալ։ Իսկ եթե օղի չեք կարողանում խմել, ապա խմեք մի քանի բաժակ աղաջուր, որից հետո փորձեք այն փսխել։
Թոքերի բորբոքման կամ ուժեղ հազի դեպքում աղով կոմպրեսը անհրաժեշտ է դնել մեջքի կամ ախտահարման օջախի շրջանում:
Համարվում է, որ աղի չափավոր օգտագործումը կանխում է վարիկոզի և անոթային ցանցերի առաջացումը:
Աղը նաև օգտագործում են մազաթափության դեմ:
Խոշոր աղը պետք է քսել գլխի մաշկին՝ շաբաթը մեկ անգամ և լվանալ գոլ ջրով՝ առանց շամպունի օգտագործման: Այսպիսի բնական սկրաբը արագացնում մազերի աճը, կանխում տարիքային մազաթափությունը:
Աղը խոհարարության մեջ և հայկական խոհանոցում
Մինչ սառնարանի ի հայտ գալը, աղը անփոխարինելի էր մսի և ձկների պահպանման համար, որն օգնել է հնագույն համայնքներին գոյատևել դաժան ձմեռները և արդյունավետ կերպով պահել սննդի պաշարները:
Ըստ հայկական հին սովորույթի՝ հյուրին դիմավորել են աղ ու հացով, որտեղ հացը համարվում էր սրբություն, իսկ աղն ուներ մաքրագործող հատկություն: Իզուր չէ, որ անհյուրընկալ և երախտամոռ մարդուն ասել են «անաղուհաց մարդ», կամ երբ հավատարիմ ընկերներին ասում են «Իրար հետ աղուհաց կիսած ընկերներ»: Հնուց ի վեր՝ մինչև այսօր էլ, այս կերակրատեսակն իր յուրահատուկ տեղն է գրավում հայկական խոհանոցում և համարվում է բարեկամության և բարի կամքի խորհրդանիշը: