Քունջութին այլ կերպ անվանում են սեզամ։ Քունջութի կախարդական հատկությունների մասին հայտնի են եղել դեռ վաղ ժամանակներից։ Դրա արտադրությունը սկսվել է մ.թ. ա Ասիայի շրջանում, սակայն, նրա հայրենիքը համարվում է Աֆրիկան։
Բոլորիս հայտնի է , որ ասիացիները ունեն լավ մաշկ, երիտասարդ տեսք և երկարակյաց են։ Նայելով նրանց` հաճախ ենք մտածում` ինչպե՞ս հասնել նման արդյունքի։
Ասիացիների լավ տեսքն ու երկարակեցությունը վստահաբար կարելի է կապել քունջութի հետ, քանի որ նրանց առօրյայի անբաժանելի մասն են կազմում քունջութի յուղը, դրա լայն օգտագործումը կոսմետոլոգիայում , սերմերի օգտագործումը գրեթեն բոլոր ճաշատեսակներու ու աղցաններում։
Դե ուրեմն «Բացվի՜ր Սեզամ» , ու հայտնիր քո գաղտնիքները մեզ։
Հետաքրքիր փաստեր քունջութի մասին
· Եգիպտացիները քունջութը վերածել են ալյուրի ու դրանից պատրաստել կարկանդակներ և գինի
· Չինաստանում քունջութի այրված մնացորդները օգտագործվել են որպես սևաներկ աչքերի համար
· Քունջութի սերմերը լավ են ազդում նյարդային համակարգի վրա, ինչպես նաև լավացնում են նյութափոխանակությունը
· Քունջութը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը լավացնում է եղունգների վիճակը, ամրացնում ոսկորներն ու հոդերը
· Բժշկության մեջ քունջութի սերմերը օգտագործվում են որպես արյունահոսությունը կանխող միջոց
· Քունջութից պատրաստում են դիմակներ, լոսյոններ, տոնիկներ, քսուքներ, որոնք վերականգնում և երիտասարդացնում են մաշկը
· Բաբելոնում քունջութն օգտագործում էին երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար
· Քունջութը պարունակում է սեզամին, որը ազդում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակի վրա
· Քունջութի յուղը համարվում է անփոխարինելի միջոց մազերի համար։ Երբ քսվում է գլխամաշկին , այն սնուցում է մազարմատները, վերականգնում վնասված և փխրուն մազերը, օգնում ազատվել թեփից և դադարեցնում մազաթափությունը
· Քունջութի յուղն ունի բարերար ազդեցություն հիպերտոնիայի, շաքարախտի, արթրիտի, դեպրեսիայի բուժման ժամանակ։
Կան բազմաթիվ համեղ բաղադրատոմսեր, որոնցում քունջութ է պարունակվում,սակայն, ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ ամենասիրելիներից մեկով։
Բաղադրատոմս
Հավի կրծքամիս` 200գր
Վարունգ` 2 հատ
Քունջութ` 20 գր
Մառոլ` 100գր
Աղ` ձեր նախընտրած չափով
Սոյաի սոուս` 40գր
Koriz հարթակում կարող եք գտնել քունջութից պատրաստված օճառ, սև և սպիտակ քունջութի յուղեր ։