Կոնյակով հասունացած պանիր “Cognac Traditions”
1փաթեթ / 4800֏
<<Կոնյակի Ավանդույթները>> ստեծվել է հայկական կոնյակագործության ավադույթներով ոգեշնչման արդյունքում: Հասունացման 6 ամիսների ընթացքում պանիրը մշակվում է կոնյակի և դարչինի համադրությամբ ստեղծված յուրահատուկ խառնուրդով: Արդյունքում ստացվում է անկրկնելի համ և յուրահատուկ նուրբ բույր ունեցող պանիր: Արտադրության մեջ առհասարակ չեն օգտագործվում արհեստական հավելումներ, գունանյութեր կամ կոնսերվանտներ: Մենք ջանք չենք խնայում բարձրորակ արտադրանք ներկայացնելու ուղղությամբ և զարգացման բանալին տեսնում ենք անընդհատ ինքնակատարելագործման մեջ: Փաթեթի քաշը՝ 380-420 գրամ:
361 կկալ/100գ-ում
Պահել 2-6°C ջերմաստիճան պայմաններում։
Արտադրող՝ Միքայելյան Ֆերմ Ֆարմ ՍՊԸ