Պատկանում է գինու մեջ հնեցված պանիրների ընտանիքին: Առանձնանում է իր նուրբ, կիսափափուկ կառուցվածքով, հաճելի գինու բույրով և յուրահատուկ համով, ինչպես նաև գրավիչ մուգ բալագույն կեղևով: Պանիրն արտադրվում է անարատ պաստերիզացված
կաթից, առանց կոնսերվանտների եւ գունանյութերի օգտագործման: <
>-ն մինչ սպառողին հասնելը երկար ճանապարհ է անցնում: Հասունացվում է հայկական ամենահայտնի գինու՝ չոր <<Արենիի>> մեջ, մառանային պայմաններում: Հասունացման հետագա փուլերը պանիրն անցնում է թարեքային պայմաններում մինչև 6 ամիս, որի ընթացքում այն ամենօրյա խնամքի իր բաժինն է ստանում հոգատար պանրագործներից և սպառողին հասնում իր վերջնական հարուստ տեսքով ու բույրով: Փաթեթի քաշը՝ 380-420 գրամ: