ԾԻՐԱՆԻ ՍՈՈՒՍ / 6 tastes / 340գրամ

1տարա / 1270֏
6 Tastes
5
Մնացել է
0 տարա
Ծիրան, դեղին սալոր, սխտոր, աղ, չիլի պղպեղ, քարի, ծիտրոն, բնական համեմունքներ։ Առանց շաքարի է: Քաղցրաթթու համով և մեղմ կծվությամբ սոուսը շատ հաճելի բույր ունի և առանձնանում է իր բաղադրիչների արտասովոր համադրությամբ: Թարմ, հյութալի ծիրանն ու դեղին սալորը քարիի և այլ համեմունքների հետ համատեղ ստեղծում են քացր, թթու, աղի և կծու համերի հավասարակշռությամբ և նուրբ թանձրությամբ սոուս: Այս սոուսն ստեղծելիս առաջնահերթ ուշադրություն ենք դարձրել բազմերանգ համին՝ աստիճանաբար բացվող տարբեր համերին սահունորեն ավելացող կծվությամբ։ Կծվությունը մեղմ է, հարմար է սոուսի ամենօրյա օգտագործման համար։ Այս մրգային սոուսը սիրում են և՛ մեծերը, և՛ փոքրերը։ Ծիրանի բույրը հիշեցնում է ամառային օրերը, իսկ քարին յուրահատուկ համային երանգ է հաղորդում: Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: