ԹԵՐՀԱՍ ՍԱԼՈՐԻ ՍՈՈՒՍ Քաշը՝ 340 գր / 6 tastes /

1տարա / 1200֏
6 Tastes
5
Մնացել է
0 տարա
Խակ սալոր, սխտոր, չիլի պղպեղ, աղ, թարմ կանաչեղեն, համեմի սերմ, դաղձ, բնական համեմունքներ։ Առանց շաքարի է: Թթու և չափավոր կծու է: Թթվությունը զգացող համային ընկալիչներն ամենազգայունն են: Սոուսի հիմքը կազմող սննդարար նյութերով հարուստ կիսահաս սալորը և մեծ քանակությամբ խոտաբույսերն ու համեմունքները միասին ապահովում են բազմերանգ համերի ներդաշնակ միասնություն: Այս սոուսը կհավանեն համային հակադրություններ սիրողները։ Այս թթվակծու նրբահամ սոուսը ունեվերսալ է: Այն հավելյալ համ է հաղորդում ցանկացած ճաշատեսակի: Սոուսը կարող է լիովին վերափոխել և թարմացնել ցանկացած մսային ուտեստ՝ պարզ կոտլետներից սկսած մինչև խոզպուխտն ու մսային ռուլետները: Այն կատարյալ հավելում է յուղոտ ուտեստների համար՝ չեզոքացնելով և թեթևացնելով «ծանր» սնունդը։ Հրաշալիորեն համադրվում է ձկան հետ։ Ինչպես և կիտրոնի հյութը այն թարմացնում է սնկերի և ծովամթերքի համը, ինչպես կիտրոնի հյութը: Հիանալի հավելում է պահքային ճաշատեսակների, բանջարեղենային ուտեստների և ապուրների համար: Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: