ԿԱՐՄԻՐ ՍԱԼՈՐԻ ԿԾՈՒ ՍՈՈՒՍ Քաշը՝ 340 գր / 6 tastes /

1տարա / 1200֏
6 Tastes
5
Մնացել է
0 տարա
Կարմիր սալոր, սխտոր, չիլի պղպեղ, հնդկական պղպեղ, աղ, թարմ կանաչի, բնական համեմունքներ։ Առանց շաքարի է: Աչքի է ընկնում հարուստ թթվակծու համով։ Պարզապես կծու է, ոչ այրող, փոխանցում է հաճելի կծվությունը՝ չստվերելով մյուս համերը: Հնդկական պղպեղի շնորհիվ այս սոուսի կծվությունն աստիճանաբար է զգացվում՝ թույլ տալով սկզբում զգալ մրգային և համեմունքային նոտաները և հետո միայն ուժեղացող կծվությունը։ Այս սոուսը կհավանեն համային հակադրություն սիրողները։ Այս կծու, համեմունքային հագեցվածությամբ և շատ բուրավետ սոուսը հիանալի զուգորդվում է ցանկացած ուտեստի հետ՝ դարձնելով այն ավելի բազմահամ, կծու և առողջարար: Սոուսը կատարելապես համադրվում է մսային, ձկնային և բանջարեղենային ճաշատեսակների և խավարտների հետ: Այն տալիս է հաճելի կծվություն և թթվաշություն, օժտված է սխտորի արտահայտիչ բույրով՝ միևնույն ժամանակ չխամրեցնելով, այլ ընդգծելով ճաշատեսակի համային հագեցվածությունը և տալով առանձնակի գրավչություն: Կծվությունն ավելի լավ զգալու համար սոուսը կարելի է մի փոքր տաքացնել: Կարելի է օգտագործել որպես մարինադ մսի, ձկան և բանջարեղենի համար։ Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: