ԲԱԼԻ ՍՈՈՒՍ մեխակով և դարչինով Քաշը՝ 350 գր

1տարա / 1290֏
6 Tastes
5
Մնացել է
0 տարա
Բալ, կարմիր սալոր, աղ, չիլի պղպեղ, մեխակ, դարչին, բնական համեմունքներ, շաքար։ Այս սոուսն ունի յուրահատուկ նրբերանգներով մրգային համ՝ թարմ բալին բնորոշ մարխոշությամբ և մեխակի հազիվ նշմարվող սրությամբ: Դարչինի և բահարի շատ քիչ չափաբաժնի շնորհիվ բալի հագեցած համը սահուն խտանում է: Այս սոուսի ներդաշնակ համը, մեղմ կազմությունն ու նուրբ բույրը կգոհացնեն Ձեզ։ Բալի սոուսը կծառայի որպես ճաշատեսակի հիանալի զարդարանք և հասարակ ճաշատեսակին կտա նուրբ թթվաքաղցր համ: Այն պարզապես կատարյալ համադրություն է կազմում գրիլի վրա պատրաստված ուտեստների հետ, կարող է մատուցվել ջեռոցում կարմրացրած հավի և ճագարի, մսային կոտլետների, ռուլետների, մակարոնեղենի հետ։ Հրաշալի է պանրի տեսականու, կաթնաշոռային մթերքների, բազմաթիվ թխված մրգային աղանդերի համը հարստացնելու և խտությունն ընդգծելու համար: Սոուսի համեմունքներով հագեցած վառ համային փունջը թույլ կտա ստեղծել բազմաթիվ համեղ և յուրահատուկ բաղադրատոմսեր։ Սոուսին ավելացնելով կարմիր գինի, նրա համը կհարստանա` դառնալով ավելի խիտ: Այն ճաշատեսակներին թարմ, հրապուրիչ և փոքր-ինչ էկզոտիկ շունչ կհաղորդի։ Պահել չոր և հով տեղում, 0+20°С: Բացելուց հետո պահել սառնարանում ոչ ավել քան 15 օր: