Բակտերիալ Խտանյութ (2 կգ)
1հատ / 5900֏
Բակտերիալ Խտանյութ Doktor Robik LGN 0509
Բակտերիալ խտանյութը նախատեսված է անասնագոմերում կամ թռչնանոցներում մաքուր և տաք միջավայր ստեղծելու համար: Ճիշտ կիրառման դեպքում տարածքը զերծ է մնում տհաճ հոտերից և մաքրելու ահրաժեշտությունից։
Կիրառում․ Խտանյութն արդյունավետորեն գործում է ծղոտե ծածկի հետ օգտագործելիս։ Որպես ծղոտե ծածկ/ներքնակ օգտագործել անտառի փայտի թեփ կամ աղացած ծղոտ։ Ներքնակը պետք է բաղկացած լինի 15-20 սմ-անոց մի քանի շերտերից: Թռչունների համար նախընտրելի է երկու շերտ, որտեղ ներքնակի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի, իսկ խոշոր եղջերավոր անասունների դեպքում 3-4 շերտ՝ ներքնակի բարձրությունը հասցնելով 45-60 սմ-ի: Առավել բարձր արդյունքի հասնելու համար հարկավոր է յուրաքանչյուր շերտի վրա խտանյութ փռելուց հետո գոլ ջրով ցողել և պարբերաբար խառնել վերին շերտը: Յուրաքանչյուր 4-5 քառակուսի մետր մեկ շերտի համար օգտագործել 200 գրամ խտանյութ։ ժամանակի ընթացքում ներքնակի հաստությունը աստիճանաբար նվազում է և հարկավոր է ավելացնել նոր շերտ՝ 15-20սմ-անոց, հարստացնել այն մանրէների խտանյութով, ցողել գոլ ջրով։ Սկզբնական շրջանում անհրաժեշտ է վերին շերտը շաբաթական մեկ անգամ խառնել, հետագայում ըստ անհրաժեշտության։ Ճիշտ կիրառման դեպքում նման ներքնակները կարող են ծառայել մինչև երկու տարի:
Կարևոր․ Հետևեք անասնաբույժերի ընդհանուր ցուցումներին`
Չոր և օդափոխվող տարածքը հարմար միկրոկլիմա է ապահովում թռչունների և կենդանիների կենսունակության համար։