Լեռնաչրի արտադրության գաղափարը ծագեց, երբ ծնողներիս մահից հետո կար մեծ ցանկություն պահպանելու և խնամելու Սյունիքի Շենաթաղ գյուղում հայրական տունն ու նրա մերձակա այգին: Բաիրքներն իրացնելու միակ տարբերակը նրանց կյանքը երկարացնել էր, որի համար որպես տարբերակ որոշվեց մրգա-բանջարեղենային չիպսերի և փոշիների փոքրիկ արտադրամաս ստեղծելը: Դա նպաստեց նաև նույն կերպ փորձել իրացնել գյուղի և հարակից գյուղերի մրգերի ու բանջարեղենի իրացումը:
Ավելին, մեր գյուղը, շրջապատված լինելով լեռներով և ձորերով, ունի հարուստ բուսականություն, որտեղ ամենուրեք սև և կարմիր մասրենու, ծորենու, ալոճենու թփեր են, վայրի սալորենիներ ու տանձենիներ, մոտակա գյուղերում` չիչխանի թփեր:
Գյուղական տունը վերանորոգման լուրջ կարիք ուներ, որպեսզի ստեղծվեր համապատասխան պայմաններ:
Վերանորգման ժամանակ մեզ մոտ հյուընկալված քաղաքաբնակ մեր ընկերները հիացած էին բնությամբ և բոլորի մեծագույն խորհուրդն էր հյուրատուն ստեղծել: Շինարարությունն ընդլայնվեց…
Ներկայում ավարտին է հասնում հիմնական շինարարությունը, որտեղ փոքրիկ արտադրամասն է տեղադրված, սակայն սկսվել են տարածքի ընդլայնման (ժայռեր են քանդվում` պերֆերատորով : ) ) աշխատանքները և երկրորդ հարկի նախապատրաստական աշխատանքները:
Մեզ ոգևորել է նաև այն գաղափարը, որ Հյուսիս-հարավ ճանապարհը անցնելու է մեր տան վերևի բարձրունքով և ամենամեծ` 8-կմ-անոց թունելը կառուցվելու է հենց մեր գյուղի միջից:
Դժվար ու երկարատև համառ աշխատանք է սպասվում, բայց դարձել է նպատակ, առաքելություն…