ՀԱԱՀ Ոսկեհատի գինու  ՈՒԳԿ
ՀԱԱՀ Ոսկեհատի գինու ՈՒԳԿ
Արմավիրի մարզ, գ.Ոսկեհատ
4
ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը ստեղծվել է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) գինեգործական կրթության և գիտաարտադրական գործունեության կատարելագործումը՝ հիմնված նյութատեխնիկական նորագույն բազայի ստեղծման և առկա գիտակրթական ներուժի զարգացման վրա, ինչը հնարավորություն կընձեռի ոլորտի համար պատրաստել մրցունակ մասնագետներ, գինեգործության ոլորտում իրականացնել գիտահետազոտական և նորարարական ծրագրեր:Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես ՀՀ-ում ագրոպարենային բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն իրականացնող միակ բուհ, ստեղծելով գինեգործական կրթության համար նորագույն նյութատեխնիկական բազա, նպատակ ունի մեկ միասնական համակարգի մեջ միավորել համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների գինեգործությանն առնչվող գիտական և նյութական ռեսուրսները` ապահովելով ՀՀ-ում մեծ պահանջարկ ունեցող խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող շրջանավարտների թողարկումը և գիտաարտադրական ոլորտում նորարարության խթանումը: