ԱՐՄԲՈՒՉԱ ըմպելիք
ԱՐՄԲՈՒՉԱ ըմպելիք
Երևան
Առաջին հայկական կոմբուչայի միտքը սկսեց իրագործվել դեռևս նախքան Արմբեվ ընկերության գործունեության սկիզբը: Որպես ընկերության հիմնադիր 2020 թ.-ից սկսեցի ուսումնասիրել ֆերմենտացված թեյի արտադրության տեխնոլոգիաներն և մեթոդաբները: Քանի որ կոմբուչան արտադրական մակարդակով հարաբերականորեն նոր ըմպելիք է, բավական սուղ է ինչպես մասնագիտական գրականությունը, այնպես էլ ի պատրաստի տեխնոլոգ-մասնագետները պարզապես բացակայում են Հայաստանում: Ստիպված եղա սկզբից ինքս յուրացնել արտադրական պրոցեսը, այնուհետեվ ավելի խորացնել հմտությունները արդեն գործի անցած մեր ընկերության տեխնոլոգի հետ համատեղ: Գրեթե երկու տարվա աշխատանքի արդյունքում 2022 թ.-ին առաջարկեցինք մեր կոմբուչաների առաջին համային տարբերակները, որոնք պարբերաբար թարմացվում և փոփոխվում են, սեզոնից , նախասիրություններից կախված: Ընկերության հիմնական սկզբունքն է առաջարկել ամբողջովին բնական և մաքսիմալ հայկական հումքի վրա հիմնված առողջ ապրելակերպի սիրահարների բեստսելլեր դարձաց կոմբուչայի հայկական տարբերակը: