Յուրա Սարգսյան Ա/Ձ
Յուրա Սարգսյան Ա/Ձ
Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք
4.8
Մենք ունենք 10 հա հողատարածք, որտեղ մշակում ենք ցորեն, գարի, կարտոֆիլ, հաճար, բիբար։ Ունենք նաև մեծ խնձորի այգի։ Լինելով մասնագիտությամբ խոհարար և ունենալով հարուստ աշխատանքային փորձ իմ տիկնոջ հետ 2011 թ․ մեր հարազատ Ծաղկունք գյուղում նախաձեռնեցինք ընտանեկան հյուրատան ստեղծում։ Մեր աշխատանքի շնորհիվ ապահովում ենք գյուղի երիտասարդներին աշխատատեղով (ունենք մշտապես 12 աշխատակից), ինչպես նաև փորձում ենք օգնած լինենք մեր համագյուղացիներին իրենց բերքի իրացման հարցում։ Մեր հյուրատան խոհանոցը գործում է բացառապես գյուղի բնակիչներից մթերված ապրանքների շնորհիվ։ Մենք նախաձեռնել ենք նաև պանրի, մարինացված ձկնամթերքի, բաստուրմայի,ղավուրմաի արտադրություն, ինչպես նաև մատակարարում ենք Դիլիջան քաղաքում գործով հյուրանոցներին ուտեստներ թոնրում պատրաստված գառան մսից։ Մեր հյուրատանը անցկացնում ենք նաև հայկական խոհանոցի վարպետության դասեր: