Շաղափ թեյը սոցիալական ձեռներեցություն է, որի նպատակն է թեյաբույսերի վայրի հավաքի միջոցով ստեղծել աշխատատեղեր և բնական արտադրանք մատուցել շուկային։
Արտադրությունը գործում է Ուրցաձոր համայնքի Շաղափ բնակավայրում, իսկ թեյաբույսերը հավաքվում են հարակից Խոսրովի անտառի բարձրադիր հատվածներից ներառելով 2000-3000 մ բարձրությունը։ Թեյաբույսերը հավաքվում են նույն համայնքի կանանց կողմից, ովքեր նախապես ստացել են վայրի հավաք կատարելու նախնական գիտելիքներ։ Արտադրամասում իրականացվում է բույսերի տեսակավորման գործընթաց, իսկ չորացումը կատարվում է բնական ճանապարհով՝ քամարվող տարածքում։
Թեյերի արտադրություն ստեղծելու գլխավոր մոտիվացիան եղել է արտադրության հիմնադիր Ռոզայի 108 ամյա մեծ տատիկը, ով մասնագիտությամբ դեղագործ-բժիշկ լինելով, ուսումնասիրել է բույսերի մեծ աշխարհը և բույսերի տարբեր համադրությունների միջոցով գտել երկարակեցության գաղտնիքները, բուժական ազդեցությունները և այլն։ Ցեղասպանությունից հետո Արևելյան Հայաստան գաղթելիս կորցնելով 2 որդիներին, և այստեղ օջախի ծուծը վառ պահելու համար, որոշել է օգտագործել թեյաբույսերի բուժական ազդեցությունը և 70 տարեկանում որդի ունեցել։