Դասական մեղր «Փամփ» 430 գ
1տարա / 3300֏
«Փամփ» մեղրը մեղուները հավաքում են Սյունյաց լեռնաշխարհի բարձրադիր գոտիներից՝ ծովի մակերևույթից 1 800-2 500 մ բարձրության վրա գտնվող ալպիական մարգագետիններից, որոնք հարուստ են բազմաթիվ բուժիչ և օգտակար հատկություններ ունեցող ծաղիկներով ու բույսերով:
Մեր մեղվաընտանիքները գտնվում են Սյունյաց լեռնաշխարհի գողտրիկ մի անկյունում, կուսական բնության գրկում, որտեղ գերիշխում են սարերից իջնող զուլալ աղբյուրների քչքչոցը և աշխատասեր մեղուների բզզոցը:
Մեղվաբուծության, մեղրի վերամշակման, պահման և այլ բոլոր սարքավորումները ձեռք են բերվել գերմանական և դանիական արտադրողներից։ Մեղրի պահման տարրաներն ամբողջությամբ չժանգոտվող պողպատից են և նախատեսված են հենց մեղրի պահման համար։
- Ապակյա տարրայով, մետաղական կափարիչով։