Խաղողի կորիզի յուղը հաճախ անվանում են երիտասարդացման
էլիքսիր։
Դեռ Կլեոպատրա թագուհու օրոք կանայք օգտագործում
էին նրա յուրահատուկ հատկությունները՝ իրենց մաշկի ու մազերի երիտասարդությունն ու
գեղեցկությունն պահպանելու համար։
Խաղողի ու նրա սերմերից ստացված յուղի բուժիչ հատկությունները
նկարագրված են անցյալի մեծ բժիշկների բամաթիվ գիտական աշխատություններում․(Հիպոկրատ, Պարացելս և ուրիշներ)։
Այս ապրանքը մածուցիկ, կանաչավուն հեղուկ է՝ նուրբ,
հաճելի բույրով ու քաղցր-մշկընկույզ համով։
Յուղի կազմի մեջ են մտնում մի շարք օգտակար բաղադրիչներ ինչպիսիք են ՝ վիտամիններ A,
B, C, E, PP, քլորոֆիլ, օմեգա 6 և օմեգա 9 ճարպաթթուներ։
Խաղողի կորիզի յուղի դրական ազդեցությունները
Յուղի օգտագործումը դրական ազդեցություն ունի հետևյալ
հիվանդությունների դեպքում ՝ աթերոսկլերոզ,
երակային վարիկոզ, իշեմիա, սրտի կաթվածի և ինսուլտի կանխարգելում, հիպերտոնիա, թրոմբոզ։ Ենթադրվում
է, որ մեկ ճաշի գդալ յուղը կարող է ամբողջությամբ լրացնել վիտամին E–ի օրական պահանջը։
Խաղողի կորիզի յուղի օգտագործումը հղիության
ժամանակ
Հղիության ընթացքում յուղի օգտագործումը կօգնի խուսափել
պտղի արատների զարգացումից, իսկ յուղով մերսումն օգնում է կանխել ձգման նշանները։
Խաղողի կորիզի յուղի ներքին օգտագործումը
Իր մաքուր և թեթև համի շնորհիվ այն հաճախ օգտագործվում
է աղցանների, սոուսների և մայոնեզի մեջ։ Խաղողի յուղը դանդաղեցնում է ծերացման գործընթացը,
նպաստում բջիջների նորացմանը։ Հանդես է գալիս որպես հզոր հակաբորբոքային միջոց։ Այն հանգստացնում է բորբոքումները, թեթևացնում է լորձաթաղանթների
գրգռվածությունը, նորմալացնում է մարսողության և նյութափոխանակության գործընթացը, նպաստում
է միկրոֆլորայի նորմալացմանը և նվազեցնում հորմոնալ խանգարումների վտանգը։
Խաղողի կորիզի յուղի օգտագործումը կոսմետոլոգիայում
Այս յուղը օգտագործվում է մաշկը խոնավացնելու համար, ինչպես նաև արոմաթերապիայի
մեջ։ Այն վերացնում է մաշկի գրգռվածությունն ու հարթեցնում կնճիռները։ Խաղողի կորիզի
յուղը համարվում է հասուն և ծերացող մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը։
Խաղողի կորիզի յուղի օգտագործումը մազերի խնամքում
Յուղը ունի հակաօքսիդանտ և ամրացնող ազդեցություն
մազերի վրա ՝ հատկապես մերսման ընթացքում։ Միևնույն ժամանակ այն ոչ միայն դադարեցնում
է մազաթափությունը , այլև արդյունավետորեն պայքարում է մազերի փխրունության դեմ։ Կանոնավոր
օգտագործման դեպքում յուղը լիովին վերացնում է մազերի թուլությունն ու վերադարձնում
փայլը։