Օճառ

15.02.2023
Օճառ

Բոլորիս պղպջակներով լի առավոտների ամենա կարևոր ու անբաժանելի մասն է կազմում օճառը։ Դեռ փոքր տարիքից բոլորիս սովորեցնում են կանոնավոր կերպով լվանալ մեր ձեռքերը` առողջ լինելու ու հիվանդություններից խուսափելու համար։ Օճառը մաքրում է մաշկը և ունի հակաբակտերիալ հատկություններ։ Օճառը մարդուն հայտնի է եղել դեռևս վաղանցյալում։ Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական և բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները և ալկալիները։

Հետաքրքիր փաստեր օճառի մասին

· Օճառը համարվել է շքեղության առարկա և գնահատվել թանկարժեք դեղամիջոցների հետ մեկտեղ

· 19-րդ դարում Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան համարվում էին օճառի աշխարհի կենտրոնները

· Ըստ գիտնականների ,եթե մարդիկ իրենց ձեռքերը կանոնավոր լվանային գոնե մեկ անգամ, մեկ մլն մահ կկանխարգելվեր

· Աշխարհի ամենաթանկ օճառը պատրասվում է ոսկու և ադամանդների փոշուց

· Օճառը տարիների ընթացքում չի փչանում, այլ ճիշտ պահպանման դեպքում միայն լավանում է որակը․հոտը թեթև անում է, ավելի լավ է փրփրում և չի չորացնում մաշկը

· Միջնադարյան Անգլիայում օճառի պատրաստման բաղադրատոմսը գաղտնի էր պահվում, այն հայտնի էր միայն օճառը պատրաստող վարպետներին

· Հետաքրքիր է, որ եվրոպական օճառը, որը խաչակրաց արշավանքների հետ մեկտեղ եկել էր արևելքից, իսկզբանե փափուկ էր և ավելի նման ներկայիս հեղուկ օճառին

· Եվրոպայում կոշտ կտորներով օճառ սովորեցին պատրաստել միայն 13-րդ դարում

· Բիրմինգհեմից թոշակառու Քերոլ Վոնը մտավ Գինեսի ռեկորդների գիրքաշխարհի ամենամեծ օճառի հավաքածուով, որը բաղկացած է ավելի քան 5000 նմուշներից ամբողջ աշխարհից

· Երեսունականներին Ամերիկայում հայտնվեցին բազմասերիանոց ռադիոսերիալներ պարզ սյուժեներով՝ սիրո, դավաճանության, ուրախ համդիպումների մասին։ Այս հաղորդումները հաճախ հովանավորվում էին օճառ և մաքրող միջոցներ արտադրողների կողմից, քանի որ հիմնական լսարանը տնային տնտեսուհիներն էին։ Հետագայում նման հաղորդումները ստացան «սերիալ» (мыльная опера) անվանումը։

Ինչպե՞ս պատրաստել օճառ։

Այս հարցում կարող եք հույս դնել մեզ վրա։ Օճառի պատրաստման գործընթացը տնային պայմաններում պահանջում է որոշ հմտություններ և զգուշություն։ Կրե՛ք գոգնոց, լատեքսային ձեռնոցներ, ծածկե՛ք սեղանը յուղաթղթով։ Բացե՛ք պատուհանը այն սենյակում, որտեղ պատրաստվում եք աշխատել։ Ընտրե՛ք այնպիսի սենյակ, որտեղ կա հոսող ջրով ծորակ։

Բաղադրիչներնեն՝

1. Կոկոսի կամ արմավենու յուղ – 0,5 կգ

2. Ձիթապտղի յուղ – 0,5 կգ

3. Կաուստիկ սոդա – 0,158 կգ

4. Թորած ջուր – 0,5 լ

5. Եթերայուղ ըստ ցանկության – 2 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

· Օճառի հիմքը լցնել 3 լիտրանոց կաթսայի մեջ և տաքացնել թույլ կրակի վրա, մինչև այն հալվի

· Հալման ջերմաստիճանը չպետք է գերազանցի 90 ⁰C-ը

· Ապա զանգվածը սառեցնել մինչև 60⁰C

· Միևնույն ժամանակ պատրաստել լուծելիլուծույթը

· Տարրայի մեջ լցնել թորած ջուրը, ապա ավելացնել սոդան (խստորեն պահպանելով նշված չափը և հերթականությունը)

· Խառնել լուծույթը մինչև սոդան լուծվի

· Զգուշորեն լցնել լուծույթը հիմքի մեջ

· Միաձուլել խառնուրդը սիլիկոնե գդալով

· Կնկատեք, որ խառնուրդը կսպիտակի

· Ապա հարել հարիչով մինչև խիտ թթվասերի խտության հասնելը

· Ավելացնել եթերայուղերը

· Պատրաստել կաղապարներ և դրանց մեջ լցնել հեղուկ օճառը

· Փաթաթել կտորի մեջ և թողնել տաք վայրում 1օր (ցանկալի է արևի ճառագայթների տակ)

· Զգուշորեն հանել օճառը և կտրել ձեզ հարմար ձևով

Իսկ եթե ժամանակ չունեք պատրաստելու օճառ, ապա կարող եք պատվիրել մեր ձեռագործ օճառները՝ պատրաստված զեյթունի և դափնե յուղերից, մեղրից, վարդից, լավանդայից, քունջութից, երիցուկից և այլ տարբեր բնական հումքերից։