Մեղր

07.03.2023
Մեղր

Հայկական առօրյան գրեթե անհնար է պատկերացնել առանց անուշաբույր մեղրի, որը պատրաստում են մեղուները մեղրատու ծաղիկների նեկտարից։ Հայաստանը մեղվաբուծության հնագույն կենտրոններից է: Դեռևս մ․թ․ա 430-355 թվականներին Քսենոֆոնը իր աշխատություններում հիշատակել է Հայսատանի լեռնային գյուղերում փեթակների առկայության և դրանց մշակման միջոցով մեղրի ստացման մասին, այս ամենը ներկայավել է նաև հայ պատմիչների՝ Մովսես Խորենացի, Հովհաննես Դրասխանակերտցի և այլոց կողմից:

Բույսերի փոշոտման մեջ մեղուների դերը կարելի նշել անընդհատ,և արդեն 1912 թվականին մեղվաընտանիքների թիվը Հայաստանում հասնում է շուրջ 25 000-ի։ 1931 թվականին Երևանում կազմավորվեց Անդրակովկասյան մեղվաբուծական զոնալ կայան, որը 1937 թվականին միացվեց ՀԱԱՀ անասնապահական փորձակայանին։ Այստեղ մշակվել են մեղվաընտանիքների բազմացման և մեղուների մթերատվության բարձրացման համալիր միջոցառումներ։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված ենբույսերի նեկտարով։

Մեղրի հիմանական բաղադրիչը յուրացվող ածխաջրերն են՝ խաղողաշարքն ու պտղաշարքը, որոնց պարունակությունը կարող է հասնել մինչև 70 %-ի, ինչի շնորհիվ մեղրը հեշտ է մարսվում։ Օրգանական թթուները, ֆերմենտները, վիտամինները, կարոտինը ևս հանդիսանում են մեղրի բաղադրրչներ։

Մեղրը լայնորեն կիրառվում է նաև ժողովրդական բժշկության մեջ, սրտանոթային, ստամոքսաղիքային և այլ հիվանդությունների ժամանակ, քանի որ այն ունի բուժիչ հատկություններ։ Մեղրը շատ հաճախ օգտագործվում է քացրավենիքի պատրաստման մեջ, մրգերի, օգտակար խոտաբույերի ընդեղենի հետ։ Այն նաև որպես առանձին քաղցրավենիք են կիրառում։

Մեր էջից կարող եք ձեռք բերել մեղրը որպես առանձին բուժիչ և օգտակար մթերք, նաև մեղրահաց, կոճապղպեղով կրեմ մեղր, մեղրի ձողիկներ, մեղրամոմ և տարբեր տեսակով մեղր պարունակող նվեր-հավաքածուներ։