Լոբին կամ ,,լուբիան,, հայկական խոհանոցային մշակույթում առկա է դեռևս
հնագույն ժամանակներից սկսած. 5-րդ դարի
հայ պատմիչ Ագաթանգեղոսը իր «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս.
Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով աշխատության մեջ
հիշատակել է լոբու աճեցման մասին՝ ի թիվս այլ բանջարեղենների և հատիկավորների:
Պատմական Հայաստանի բոլոր տարածաշրջաններում մինչև այսօր էլ շարունակվում է կանաչ և հատիկ լոբու օգտագործումըˋ և
տոնածիսական և առօրյա և պահքի բաղադրատոմսերի մեջ:
Լոբին
օժտված է մի շարք օգտակար հատկություններով և չնայած իր օգտակարությանը, շատ քիչ
կալորիաներ է պարունակում։
100գ լոբու էներգետիկ արժեքն է 298կկալ՝
սպիտակուցներ- 21 գր, ճարպեր- 2 գր, ածխաջրեր- 47 գր, այրվածքային մնացորդ- 3.6
գր, ջուր- 14 գր։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտ
են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝
20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է
մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային
աղեր։
Լոբին օգնում է կարգավորել արյան մեջ առկա
շաքարը
Չնայած
լոբին մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, լոբու շատ տեսակներ ունեն
ցածր գլիկեմիկ ինդեքս։ Վերջինս ցույց է տալիս, թե որքանով են մթերքները
ազդում արյան շաքարի վրա։ Ուստի լոբին օգնում է կայուն պահել արյան մեջ առկա
շաքարի մակարդակը։
Լոբին վիտամին B-ի աղբյուր է
Լոբու
մի քանի տեսակներում Դուք կարող եք գտնել B խմբի մի շարք վիտամիններ, որոնք օգնում
են սննդամթերքը վերածել էներգիայի, կրճատել բորբոքումները եւ այլն։ Գիտնականները
բացահայտել են, որ այդ խմբի վիտամիններն նաև օգնում են կրճատել սրտանոթային
հիվանդությունները։
Լոբին օգնում է պահպանել քաշը
Քանի
որ այն շատ հարուստ է սպիտակուցով, ուստի այն ուտելու դեպքում Դուք շուտ քաղց չեք
զգա և շատ ուտելու կարիք չեք ունենա։ Շատերը սպիտակուցի համար միս են ուտում,
մինչդեռ մոռանում են, որ լոբին էլ է հարուստ դրանով։
Բացի
իր օգտակար հատկանիշներից, լոբին նաև օժտված է յուրահատուկ համային երանգներով
և տարբեր ուտեստներում դառնում է
անմահական համեղ բաղադրիչ։
Ձեզ
հետ ենք ուզում կիսվել մի քանի հետաքրքիր ուտեստների բաղադրատոմսերով․
Վրացական աղցան
Կարմիր լոբի -
200 գ,
Սոխ - 1 հատ,
Ընկույզ - 200 գ,
Սխտոր - 3 պճեղ,
Համեմ - 1 կապ,
Համեմի սերմ - 0.5 թեյի գդալ,
Խմելի սունելի - 0.5 թեյի գդալ,
Նռան հյութ - 100 մլ,
Նուռ - 1 հատ,
Արևածաղկի ձեթ - 50 մլ,
Աղը՝ ըստ ճաշակի։
Բոլոր
բաղադրիչները պետք է ավելացնել իրար վրա ըստ հերթականության, լավ խառնել և աղցանը
պատրաստ է։ Մնում է միայն վայելել։
Պոչով
ապուր
Մեզ անհրաժեշտ է 1 բաժակ լոբի, լապշա-100 գր, 2 հատ ոչ մեծ կարտոֆիլ, կտրատված համեմ - մոտ
3 ճաշի գդալ, 2 հատ գլուխ սոխ, 2 ճաշի գդալ յուղ կամ ձեթ, 0,5 ճաշի գդալ աղացածկարմիր քաղցր պղպեղ-- Լոբին ընտրել, լվանալ, վրան լցնել սառը ջուր և թողնել որ
մնա ամբողջ գիշեր--- Հաջորդ օրը թափել ջուրը։ Լցնել նոր ջուր, դնել եփվելու մինչև
լոբու պատրաստ լինելը։ Կաթսայի մեջ տապակել կտրատված գլուխ սոխը,ավելացնել ջուր,
կտրատված կարտոֆիլը,աղացած կարմիր պղպեղը , լապշան և եփել, երբ կարտոֆիլն արդեն
պատրաստ կլինի ավելացնել եփված կարմիր լոբին և կանաչին,եփել ևս մի քանի րոպե
բոլորը միասին, աղ ավելացնել և վերցնել կրակից։