Հնագույն ժամանակներից սխտորը համարվում է կերակրի անբաժան մասը։ Հրեաներն այն համարում են սուրբ ուտելիք։ Ճապոնացիներն ու կորեացիները բարձր ջերմաստիճանում թթու դնելով ստանում են այսպես կոչված «սև սխտոր», որը հիմա լայն տարածում ունի Արևմուտքում։ Հրեաներն այն համարում են սուրբ ուտելիք։ Հայերիս մոտ սխտորն անբաժան մաս է կազմում խաշ ուտելու արարողության ժամանակ։ Թփով տոլմայի հետ մատուցվում է «սխտորմածուն»։
Սխտորի օգտակար հատկություններն ու դրա մասին ավանդույթները
Հին Հռոմում սխտորը հոգնածությունը վերացնելու, ուժերը վերականգնելու միջոց է եղել։ Օգտագործվել է ծեծած սխտորի, աղի, պանրի և գնձի տերևների խառնուրդը։
Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Եվրոպայի մյուս երկրներում այն համարվել է խոլերայի, որովայնի տիֆի համաճարակների ժամանակ օգտագործվող ամենաարդյունավետ միջոցը։
Եվրոպայում սխտորով բուժել են աղիքային և թոքային պալարախտը, դիֆթերիան, տիֆը, արնալուծը։
Ռուսաստանում օղու մեջ թրմած սխտորն օգտագործել են երիկամների և միզապարկի քարերի բուժման նպատակով։
Սխտորի յուղը Եվրոպայում և Կուբայում կիրառել են դեղնախտը բուժելու համար։
Շատ այլ ժողովուրդների մոտ սխտորի քերուկով պաշտպանվել են օձերի խայթոցի թունավոր ազդեցությունից։ Իսկ հնդիկ բժիշկները դիֆթերիայով, տենդով, բծավոր տիֆով, որովայնային տիֆով հիվանդներին խորհուրդ են տվել բուժման ընթացքում անընդմեջ օգտագործել սխտոր։ Նույն խորհուրդը տվել են նաև հին բուսաբույժները անքնության, գլխացավի և կլիմակտերիկ նևրոզների բուժման համար։
Որպես հարբուխից պաշտպանվելու միջոց օգտակար է եղել շնչել մանրացված սխտորի բույրը։
Ճաշի հետ սխտոր օգտագործելուց մի փոքր իջնում է մարդու զարկերակային ճնշումը և առաջացնում է քնելու ցանկություն։
Հին ժամանակներից Կովկասում մրսածությունն ու վարակիչ հիվանդությունները կանխարգելելու նպատակով պարանոցից կախել են կարմիր կտորից կարած սխտորի պճեղներով լի քսակ, իսկ գիշերը քնել են ուրցի տերևներով լցված ներքնակի վրա։
Երգիչներին, ձայնի հնչեղութան համար, խորհուրդ են տվել ամեն օր սոված ժամանակ ուտել հում կամ եփած սոխ ու սխտոր։
Ձայնի կորուստի կանխման նպատակով սոված ժամանակ կերել են խորոված սխտոր։
Դեռ Հիպոկրատը իր ժամանակին որպես հակամանրէային վարակի դեմ պայքարելու միջոց խորհուրդ է տվել սխտորի ածուխը խառնել բուսական յուղի հետ և օգտագործել թարախային վերքերը բուժելիս։
Օղու մեջ թրմած սխտորը օգնում հոդատապի, հոդացավի, երիկամներում և միզապարկում առաջացած քարերի տարրալուծմանը։ Այն լավացնում է ընդհանուր նյութափոխանակությունը և բոլոր անոթները դարձնում առաձգական։ Կանխարգելում է հիպերտոնիայի, սրտամկանի ինֆարկտի, ստենոկարդայի, սկլերոզի և զանազան ուռուցքների առաջացումը, թեթևացնում է գլխացավը, ականջների աղմուկը և վերականգնում է տեսողությունը։
Այս սուր համով բանջարեղենը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և օգնում են պահպանել երիտասարդությունը։ Տարեց մարդիկ, պարբերաբար սխտոր օգտագործելու դեպքում, կարող են խուսափել Ալցհեյմեր հիվանդությունից, իսկ ավելի երիտասարդները` բարելավել հիշողությունն ու ուղեղի աշխատանքի արդյունավետությունը։
Սխտորի լավագույն փոխարինիչն է սխտորի փոշին։ Եթե ունեք որևէ հանդիպում, որի ժամանակ Ձեզ կամ Ձեր զրուցակցին հաճո չի սխտորից արտադրվող բույրը, ապա կարող եք օգտագործել սխտորի փոշի, որն իր օգտակարությամբ բացարձակապես չի զիջում բնականին։
Koriz հարթակում կարող եք գտնել «Հալեպ»-ի ամենաորակյալ սխտորի փոշին հետևյալ հղմամբ՝
Իսկ ամենաթարմ սխտորները կարող եք ձեռք բերել հետևյալ հղմամբ՝
https://koriz.app/hy/products/341 ։