Ըստ հայ ժողովրդի՝ նուռը կյանքի, ծաղկման, առատության
և ամուսնության խորհրդանիշերից է: Կան բազմաթիվ ավանդություններ և ավանդույթներ կապված
նռան հետ։
Հայկական հին հավատալիքներում
հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ
հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել
է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության
մեջ:
Ըստ ավանդություններից
մեկի՝ Նոյը տապանը փակեց հենց նռով: Նուռը նաև Եկեղեցու խորհուրդն ունի: Նուռը նաև Եկեղեցու խորհուրդն ունի: Նռան հատիկները պատված են պինդ կեղևով: Այդպես էլ Քրիստոսի Եկեղեցին է, որի անդամները շատ ու բազմատեսակ են, բայց միավորված մեկ Եկեղեցու մեջ:
Բացի հայկական խորհրդանիշ
համարվելուց, նուռը հայտնի է նաև իր օգտակար հատկանիշներով։
Նուռը մեծ քանակով
C, B5 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիում, A և E վիտամիններ, ֆոլաթթու:
Այս միրգը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ,
կանխարգելում հյուսվածքների ծերացումը:
Իջեցնում է ճնշումը
Նռան սերմերը հիպերտոնիկների համար իսկական գտնված գանձ է, քանի որ դրանք իջեցնում
են զարկերակային ճնշումը՝ օրգանիզմի վրա չթողելով ոչ մի կողմնակի ազդեցություն: Իսկ
նռան պտղի չորացրած թաղանթները ավելացնելով թեյի մեջ՝ հանգստացնում են նյարդային համակարգը,
ազատում անհանգստությունից, կարգավորում գիշերային քունը:
Հզոր հակաճիճվային
միջոց
Հասած նռան կեղևը
պարունակում է պելտերին, իզոպելտերին և մեթիլիզոպելտերին ալկոհոլիդներ, որոնք ունեն
հզոր հակաճճվային ազդեցություն: