Այս անգամ որոշել ենք Ձեզ
պատմել հայկական ամենահին և ամենասիրված ուտեստներիցմեկի՝ տհալի կամ ինչպես ավելի հաճախ
են անվանում հայերը Ղավուրմայի մասին: Տհալը տնայնագործական եղանակով պահածոյացված
տավարի կամ ոչխարի միսն է:
Հին ժամանակներում մեր նախնիները ուշ աշնանը տհալ էին պատրաստում,որը
շատ լավ էր պահպանվում և կարողանում էին միչև գարուն ուտել։ Տհալ պատրաստելու համար
տավարի կամ ոչխարի միսը լվանալուց հետո թողնում են ծակոտկեն ամանի մեջ՝ մինչև լավ քամվելը։
Այնուհետև եփում են, կրկին քամում, ապա, անջատելով խոշոր ոսկորները, միսը տապակելով
կարմրացնում են մսաջրի երեսից հավաքած յուղի մեջ, լցնում կավե կամ արծնապատ ամանի մեջ,
լավ սեղմում և վրան լցնում են հալած տաք յուղ (հնում՝ հալած դմակ)։
Ղավուրման հիմնականում ուտում են ձմռանը։ Ամեն անգամ օգտագործելիս,
տարայում մնացած մսի կտորների վրա կրկին հալած յուղ են ավելացնում՝ մինչև դրանց ծածկվելը։
Պահում են սառը միջավայրում։ Միսը ուտում են և տաք և սառը վիճակում,
ինչպես նաև գործածում են տարբեր կերակուրներ պատրաստելու համար։ Չնայած տհալի պատրաստման
ծախսատար ու ժամանակատար գործընթացին, այն հիանալի միջոց է միսը երկար պահելու համար։