Օղի

01.03.2024
Օղի

Հայկական ազգային խոհանոցում օղին ունի առանձնահատուկ դեր: Ազգային խոհանոցը շատ հայտնի է իր մրգօղիներով։ Չնայած օղու ծագումը դեռևս անհայտ է, այնուամենայնիվ Ուրարտուի արքաների սեպագիր արձանագրությունները փաստում են, որ հայերն օղի են պատրաստել դեռ շատ վաղուց։ Վերոհիշյալ արձանագրությունների համաձայն` օղին վաղեմի ժամանակներից համարվել է արքաների խմիչք, այն նախատեսված չի եղել հասարակ մահկանացուների համար։ Այդ ժամանակ համարվել է, որ հասարակ ժողովուրդն այնքան ուժեղ չէ, որ «դիմակայի» օղու ուժին, իսկ թագավորներին Աստված դրա միջոցով դյուցազնական ուժ է տվել։ Միջին դարերում երիտասարդներին արգելել են օղի խմել, քանի որ օղին երիտասարդների համար համարվել է թույն, իսկ մեծահասակների համար` կաթ: Մեր պապերն ունեին ամեն առավոտ մեկ բաժակ օղի խմելու սովորություն. ըստ նրանց, եթե առավոտ մեկ բաժակ խմես, օրդ հաջող կանցնի։ Մեր օրերում օղին ամենատարածված խմիչքներից է, այն հայկական սեղանի անբաժան մասն է կազմում հատկապես տոն օրերին: Հայկական խոհանոցում կան մի շարք ուտեստներ, որոնք ունեն իրենց հետ կապված ավանդույթներ և ճաշակելու հետաքրքրր կարգ։ Օրինակ` խաշի սեղանին օղին անպակաս է: Կախված պատրաստման եղանակից՝ մրգօղու հասունացման ժամկետը կազմում է մեկ ամսից մինչև կես տարի։ Տարբերակում են ուշահաս, միջինահաս և արագահաս մրգօղիներ։ Ուշահաս մրգօղիներ պատրաստելիս հիմնականում, բայց ոչ միշտ, օգտագործում են երկար պահպանման ժամկետ ունեցող միրգ, մասնավորապես՝ հունդավորներ և որոշ կորիզավորներ։ Օրինակ՝ խնձոր, տանձ, արոս, սերկևիլ և այլն։ Ուշահաս մրգօղի պատրաստելու համար օգտագործվում է կոկռոշ, որն ունի պահպանման սահմանափակ ժամկետ (10-15 օր՝ 0 °C): Ուշահաս մրգօղիները հասունանում են 3-6 ամսվա ընթացքում։ Միջինահաս մրգօղիները պատրաստվում են միակորիզավորներից (բալ, սալոր) և հատապտուղներից, որոնց պահպանման ժամկետը մոտ 10-15 օր է՝ 0 °C ջերմաստիճանի պայմաններում (հաղարջ, հապալաս)։ Այդպիսի մրգօղիները հասունանում են 1,5-2,5 ամիս անց։ Պահպանման կարճ ժամկետ ունեցող հատապտուղները (մոտավորապես 3-5 օր՝ 0 °C ջերմաստիճանի պայմաններում), ինչպես օրինակ՝ ազնվամորին և իծամորին[2], օգտագործվում են արագահաս մրգօղիների պատրաստման համար, որոնք հասունանում են մեկ ամսվա ընթացքում։ Սննդի արդյունաբերության մեջ մրգօղիները պատրաստվում են լիկյոր-օղի արտադրող գործարաններում։ Արտադրության ծավալները՝ օղու հետ կապված, մեծ չեն, իսկ տեխնոլոգիական տեսանկյունից պատրաստումն ավելի բարդ է, քանի որ բացի հիմնական հումքից՝ սպիրտից և ջրից, պահանջվում են սպիրտային հյութերի, շաքարային օշարակի, բուրումնավետ սպիրտի կիսաֆաբրիկատներ, ներկանյութեր և այլ բաղադրիչներ։

 Իսկ օղու ամենաբարձրորակ տեսականին կարող եք գտնել Koriz հարթակում հետևյալ հղմամբ:

 Նյութի գլխավոր աղբյուր՝ https://armeniasputnik.am