Կենսահումուս ORWACO ,500մլ

1տուփ / 210֏
«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ
Մնացել է
0 տուփ
Կենսահումուսն իր ուրույն տեղն է զբաղեցնում օրգանական պարարտանյութերի շարքում։ Այն էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։ Այն փխրուն, դուրեկան հոտով սևհողանման զանգված է, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ միկրո- և մակրոսննդատարրեր, ֆերմենտներ, վիտամիններ, հումինաթթուներ և հորմոններ։ Այն հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք առողջացնում են հողը։ Կենսահումուսը կարելի է խառնել ծաղկամանի կամ այգու հողին՝ անմիջապես կամ ամբողջ աճի ընթացքում։ Այն կարող է օգտագործվել սածիլների աճեցման, սերմերի նախացանքային մշակման, գարնանային և աշնանային պարարտացման ժամանակ, ինչպես նաև վեգետացիայի ընթացքում՝ սնուցման նպատակով։ Տնային բույսերը պարարտացնելու համար անհրաժեշտ է կենսահումուսն ավելացնել հողի մակերեսին։ Նախընտրելի է բույսի շուրջն այն խառնել հողի հետ՝ փխրեցնելով, և ապա՝ ջրել։ Բույսի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ է ավելացնել 150-200գ կենսահումուս յուրաքանչյուր փոսիկում՝ յուրաքանչյուր բույսի հաշվով, որը լավ սկիզբ կլինի բույսի աճի և զարգացման համար։