Օրգանական պարարտանյութ ԶՈԻԼԱԼ, 2.5կգ

1փաթեթ / 1000֏
Մնացել է
0 փաթեթ
«ԶՈՒԼԱԼ» օրգանական պարարտանյութն էկոլոգիապես մաքուր, օգտակար միկրոօրգանիզմներով հարստացված բարձրորակ պարարտանյութ է, որը ստացվում է օրգանական թափոնների (թռչնաղբ, գոմաղբ) վերամշակման արդյունքում: Իր տեսակով այն համարվում է ունիվերսալ, քանի որ գործնականում կիրառելի է ցանկացած մշակաբույսի պարարտացման, հավելյալ սնուցման համար՝ մշակության ցանկացած փուլում։ Չունի կողմնակի էֆեկտներ, գերհագեցման կամ գերպարարտացման խնդիր, սպասման ժամկետ, կիրառման սահմանափակումներ։ Համատեղելի է այլ ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ։ Այն ապահովում է հիմնային և թթվային հավասարակշռություն, հողի անհրաժեշտ խոնավություն և թթվայնություն, բարձրորակ բերքատվություն, օրգանական և գրագետ սնուցում, նպաստավոր պայմաններ հողի և բույսի ճիշտ զարգացման և նյութափոխանակության բարձրացման համար։ Այն էականորեն կրճատում է բերքի հասունացման ժամկետները, պայքարում է միկրոֆլորայի անբարենպաստ գործոնների, մի շարք հիվանդությունների դեմ, բարձրացնում է հողի և մշակաբույսերի իմունիտետը: «ԶՈՒԼԱԼ» օրգանական պարարտանյութի օգտագործումը ոչ միայն ապահովում է հողում սննդատարրերով հարստացումն ու առատ բերքատվությունը, այլ նաև պաշտպանում է մարդկային առողջությունը քաղցկեղածին բջիջների բացասական ազդեցությունից, որոնք անխուսափելի են քիմիական և հանքային պարարտացումների դեպքում: