Ձու

20.02.2023
Ձու

Հավկիթը աշխարհում ամենատարածված սննդամթերիքներից մեկն է և ունենալով բարձր սննդային արժեք ներկայիս խոհարարական գլուխգործոցները անհնար է պատկերացնել առանց դրա առկայության։

Հավկիթը բաղկացած է դեղնուցից և սպիակուցից, պատված է թափանցիկ կրաքարային կեղևով։ Դեղնուցի գույնը կարող է ունենալ գունատ դեղինից մինչև մուգ նարնջագույն և անգամ՝ կանաչավուն երանգ, որը կազխված է հավի սննդակարգից։

Հավի ձուն ամբողջ աշխարհում ունի զանգվածային արտարդություն և արդեն իսկ 2009 թվականին ամբողջ աշխարհում 6,4 միլիարդ հավ արտադրել է շուրջ 62,1 միլիոն տոննա ձու։

Հավկիթի դեղնուցը պարունակում է սպիտակուցներ ինչպես նաև ճարպեր, խոլեստերին և B1, B2, E, D, PP, B12։ Վիտամիններից բավկանին կարևոր նշանակություն ունի B12-ը, որը ապահովում է կենսունակություն և էներգիայի մեծ պաշար։ Բացի այս կարևոր բաղադրիչներից դեղնուցը ունի իր կազմը՝

1․ Հեղուկի պարունակություն մինչև 33%,

2․ Կալորիականությունը 100 գրամի դիմաց 352 կկալ է,

3․ Դեղնուցը պարունակում է 50-54% ջուր, 16-17% սպիտակուց, 30-32% ճարպեր և լիպիդներ նաև 1% ածխաջուր և հանքային աղեր։

4․ 50 գրամ հավի ձվի դեղնուցը կշռում է մոտ 17 գրամ և պարունակում է մոտավորապես 2,7 գրամ սպիտակուց, 139 մգ խոլեսթերին, 0,61 գրամ ածխաջուր և 4,51 գրամ ճարպ։

Հավկիթի սպիտակուցի բաղադրամասերից է ջուրը և սպիտակուցները։ Ձվի սպիտակուցը միջինում պարունակում է ՝ 85,7% ջուր, 12,7% սպիտակուց, 0,3% ճարպ, 0,7% ածխաջուր, 0,6% հանքային աղեր, գլյուկոզ, ֆերմենտներ, վիտամիններ։

Սպիտակուցի տեսակարար կշիռը 1,045 գրամ է, այն մակարդվում է 60-65 °C ջերմաստիճանի պայմաններում, և սառչում է 0,45°C ջերմաստիճանում։ Սպիտակուցը բաղկացած է հիմնականում լիարժեք սպիտակուցներից, որոնք հում վիճակում դժվարամարս են մարդու մարսողական համակարգի համար։

Բոլոր դրական և սննդային կարևոր նշանակություն ունեցող արժեքներից զատ հավկիթի չարաշահումը կարող է հագեցնել աղիքային ինֆենկցիայի և ալերգիկ երևույթների։

Հայկական ավանդական խոհանուցում հավկիթը ուտեստների մեջ հաճախ կամ գրեթե միշտ կիրառելի մթերքն է։ Մասնավորապես լայն կիրառություն ունի լոլիկով, երիշկներով ուտեստներում նաև հայկական ավանդական թխվածքներում ու ապուրներում։