Հայաստանի տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ
քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն
է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են
ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ։
Հայկական լեռնաշխարհում հնուց ի վեր զարգացած է եղել խաղողի մշակումը։ Ըստ Աստվածաշնչյան հայտնի
պատմության՝ խաղողագործության ևգինեգործության հայրենիքըՀայաստանն է։ Աստվածաշնչյան լեգենդը պատմում է, որ մարդկությունը
բացահայտեց գինու համն այն ժամանակ, երբՆոյ Նահապետը ջրհեղեղից հետոԱրարատ լեռան ստորոտին տնկեցխաղողի առաջին որթը։
Ըստ Աստվածաշնչի՝ Նոյի համար խաղողից գինի պատրաստելու գաղտնիքը բացահայտեցՆոյիայծը, որն ուտելով խաղողի վայրի պտուղները հարբելու
արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին։
«Հայկական գինու
առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»-Շառլ Ազնավուր
Top 5
հայկական գինիներն են՝
1․Զորահ Կարասի «Զորահը» տեղ է
գրավել Bloomberg-ի հռչակավոր ցուցակի լավագույն տասնյակում: Այդ ցուցակում
են ֆրանսիական, իտալական գինիները, որոնցից բարձր որակի գինիներ այս պահին
աշխարհում չկան:
2․Արենի
Արենի,
սեղանի տեսակավոր գինի։ Ստացվում է 1945 թվականից Գետափի գինու
գործարանում (ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջան), «Արենի» խաղողից։ Թնդությունը՝
12-10 ծավալային %, տիտրվող թթվությունը՝ 5-7 գ/լ։ Արենին
ունի սուտակի գույն, յուրատեսակ մրգային համ, տտիպություն։ Հնացման
ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։
3. Արմենիա
Վայն
45
երկրի 170 գինու միջազգային փորձագետ շաբաթներ շարունակ համտեսել, գնահատել ու
ընտրել են աշխարհի լավագույն գինիները։<<Արմենիա Վայնը>> -ը պատվո
հարթակի ոսկե մեդալակիրներից էր։
4․Կարաս
«Կարաս»
գինիները, որոնց անվանումը գալիս է հնագույն ժամանակներից ի վեր տարածաշրրջանում
գինեգործության մեջ օգտագործվող մեծ կավե անոթների անվանումից, տարածաշրջանին
հատուկ գինեգործության մշակույթի վերածնունդն են: Գտնվելով ծովի մակարդակից 1000
մետր բարձրության վրա` տարածաշրջանի հանքանյութերով հարուստ, հրաբխային և բազալտե
հողը կատարյալ կլիմայական պայմաններ է ստեղծում խաղող մշակելու համար: Ի սկզբանե
նպատակն էր Հայաստանում սահմանել գինեգործության նոր չափանիշներ և գինեգործության
արվեստը ետ բերել իր ծննդավայր, նրանք իրագործել են հենց այդ նպատակը:
5. Ոսկեվազ
Ոսկեվազ,
Օշականում և Ոսկեվազ գյուղում գտնվող Աշտարակի գինու գործարանի արտադրած
սեղանի սպիտակ անապակ տեսակավոր գինի։ Գինին մշակվել է 1941 թվականից
սկսած, Ոսկեհատ (խարջի) խաղողից։ Թնդությունը՝ 12—14 ծավալի %
, տիտրվող թթվությունը 5—6 գ/լ։ Ունի սաթի գույն (բացից
մուգ), խերեսային երանգ։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։ «Ոսկեվազը»
մշակվում է միայն Հայաստանում։ Համամիութենական ու միջազգային մրցույթներում
շնորհվել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։