Wine Zulal Areni Classic 2018 / Գինի Զուլալ Արենի Դասական 2018

1շիշ / 4200֏
ARTEXIM LLC
4.7
Մնացել է
50 շիշ
Հավատարիմ իրենց անվանմանը ՝ Զուլալ գինիները հայկական տեղածին խաղողի սորտերի պարզ, մաքրամաքուր դրսեւորումներն են: ZULAL-ը ստեղծվել է հիմնադիր Աիմի Քեուշգուերյանի տեսլականով՝ բացահայտել պատմական, հազվագյուտ խաղողի տեսակները: Մեծանալով Տոսկանայում՝ մշտապես շրջապատված իր ընտանիքի խաղողի այգիներով՝ Աիմին 2016 թվականին վերադարձավ հայրենիք, որպեսզի մասնակցի հայկական գինու վերածննդին և ի կատար ածի սեփական գինու բրենդն ունենալու վաղեմի երազանքը։ Խաղողի այգիների մանրակրկիտ ընտրության, չժանգոտող պողպատում խաղողի խմորման և տեղական կովկասյան կաղնու տակառների օգտագործման շնորհիվ ZULAL-ը արտադրում է գինիներ, որոնք արտահայտում են Հայաստանի տերուարի և նրա խաղողի սորտերի յուրահատկությունները։ Հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում աճող պատմական խաղողի մի քանի հարյուր սորտից ընդամենը տասնյակներն են օգտագործվում այսօր։ Դրանցից որոշները, ինչպիսիք են Թոզոտը, Ճիլարը, Կողբենին, Նազելին, Կարմիր կոթը, վերականգնվել եւ առաջին անգամ միկրովինիֆիկացվել են (խմորում փոքր էքսպերիմենտալ պահամաններում) Զուլալ գինիների կողմից՝ գերազանցելով բոլոր սպասելիքները։ Այս գինիները շուկայում առկա են խիստ սահմանափակ քանակությամբ։
շիշ