Գինի Oshin Areni Reserve

1շիշ / 12700֏
ARTEXIM LLC
4.7
Մնացել է
50 շիշ
Օշին գինիները ստեղծվել են 2017 թ.-ին Վահե Քեուշգուերյանի եւ շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի համատեղ ջանքերով։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Կիլիկյան Հայաստանի արքա Օշինի, ում անունով հատված մետաղադրամը դարերով երկարատև ճամփորդությունից հետո տեղ էր գտել Վահե Գաբրաշի բացառիկ հավաքածուում։ Օշին գինու համար օգտագործվող խաղողը ստացվում է Աղավնաձոր գյուղի խաղողի հին այգիների փոքր հողակտորներից, որոնք պահպանվել են տեղի ֆերմերների ջանքերի շնորհիվ: Եվս 15 հա նոր խաղողի այգի այժմ աճում է Գետափ գյուղում, եւ շուտով խաղող կտրամադրի Օշինի առաջիկա մթերումների համար: Խորն արմատավորված Հայաստանի պատմության մեջ եւ տերուարում՝ Օշին գինիները ստացվել են հազարամյակների խորքից մեզ հասած եւ այժմ Հայաստանի այցեքարտը համարվող Արենի եւ Ոսկեհատ սորտերից, որոնց հնեցումը (իսկ Ոսկեհատի դեպքում՝ նաեւ խմորումը) արցախյան կաղնեփայտից պատրաստված տակառներում ընգծում է խաղողի այս սորտերին բնորոշ յուրահատուկ վեհությունն ու նրբագեղությունը։
շիշ