ԱՐՅԱՑ ԿԱԽԱՆԻ ՀՆԱՑՎԱԾ ԳԻՆԻ ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ(750 մլ)
1շիշ / 16900֏
Գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով, կարմիր խաղողի տեղական չորս լավագույն սորտերից՝ «Արենի», «Հաղթանակ», «Կախեթ» և «Կարմրահյութ»։ Հատապտղային երանգն առավել նկատելի է դառնում կրկնակի խմորման շնորհիվ։ Խաղողը 2-ից 3 ամիս չամչեցվում է գինեգործարանի մառաններում։ Դրանից հետո այն խառնում են «Արենի», «Հաղթանակ», «Կախեթ» և «Կարմրահյութ» կուպաժի երիտասարդ գինու հետ, խմորումից հետո գինին 6 ամիս հնացվում է հայկական դարավոր կաղնու փայտից պատրաստված նոր տակառներում, հետո՝ ևս կեստարի հին տակառներում։ Գինին օժտված է հագեցած մուգ կարմիր գույնով՝ նռան թույրով, մարմնեղ է, իշխող, փափուկ թանձրությամբ հարուստ և հասունացած բալի վառ բույրով պարուրված, չամչի, սալորի և սև սուրճի գայթակղիչ համերանգներով ու վանիլի և շոկոլադի հետհամով։
Գինու թնդությունը՝ 13,5%
Շշի տարողությունը՝ 750մլ
Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC
Մատուցման ջերմաստիճանը՝ 18ºС
Հրաշալի կերպով զուգակցվում է գառան մսից պատրաստված ճաշատեսակների, պինդ պանիրների և շոկոլադե աղանդերի հետ։