ԱՐՅԱՑ ՈՍԿԵՀԱՏ ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ (750 մլ) / Aryac Voskehat White

1շիշ / 4990֏
Gevorkian Winery
Մնացել է
20 շիշ
Պատրաստվում է հնուց ի վեր հայկական խաղողի թագուհին համարվող էնդեմիկ Ոսկեհատ տեսակից, որն աճում է Վայոց Ձորում, ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա գտնվող լեռնալանջերին՝ Աղավնաձորում։ Գինին արտադրվում է ավանդական մեթոդով («skin contact»՝ 48 ժամ)․ եթե այլ սպիտակ գինիների պատրաստման ժամանակ խաղողի հյութն անմիջապես առանձնացնում են կաշվից և կորիզներից, «Արյաց» հավաքածուի սպիտակ գինին երկու օրով թողնում են խաղողի կաշվի հետ շփման մեջ. այստեղից էլ խմիչքի հագեցած գույնը, ներդաշնակ կառուցվածքն ու թնդությունը։ Ոսկու փայլով բաց ծղոտագույն գինին օժտված է ալպիական մարգագետինների ծաղիկների նուրբ բույրով, թարմ, ներդաշնակ համով, ուր զգացվում է հաճելի թթվաշ երանգը, ու տևական նրբանկատ հետհամով՝ մեղրամոմի երանգներով։ Գինու թնդությունը՝ 13% Շշի տարողությունը՝ 750մլ Խմորման ջերմաստիճանը՝ 13ºC Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС Գինու հագեցած փունջն առավելապես կբացեն կիտրոնի հյութով համեմված թարմ բանջարեղենից պատրաստված աղցանները, շոգեխաշած բանջարեղենը, փափուկ ոչխարի պանիրը, կիտրոնի սոուսով մատուցվող իտալական պաստան, սուշին ու սաշիմին, ինչպես նաև արևելյան քաղցրավենիքն ու չորամրգերը։
շիշ