365 ՆՌԱՆ ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ (750 մլ)

1շիշ / 3990֏
Gevorkian Winery
Մնացել է
19 շիշ
Թեև նռան պտուղները մարդկությանը հայտնի են արդեն մի քանի հազար տարի, գինեգործության մեջ դրանք օգտագործում են ընտրաբար։ Աշխարհում գոյություն ունի նռան միայն մի քանի տեսակ, որոնց պտուղները բավարար քաղցր ու հյութեղ են գինի ստանալու համար։ Այդ հազվագյուտ տեսակներին է պատկանում հայկական նուռը։ Վառ փայլ ունեցող կարմրաշագանակագույն ականակիթ գինին օժտված է նուրբ բույրով, թարմացնող թթվությամբ և նռան հատիկների քաղցր համով՝ կեղևի հաճելի տտիպությամբ, փափուկ թանձրությամբ և տևական հետհամով։ Գինու թնդությունը՝ 12% Շշի տարողությունը՝ 750մլ Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС Գինին կատարելապես համադրվում է պանրի ցանկացած տեսակի, ապխտած, տապակած կամ շոգեխաշած մսի, մսային սոուսով մատուցվող պաստայի և սուր համ ունեցող աղցանների, ինչպես նաև տարատեսակ աղանդերի՝ դառը շոկոլադի, կամ քաղցր թխվածքի։
շիշ