365 ՆՌԱՆ ՀՆԱՑՎԱԾ ԳԻՆԻ (750 մլ)

1շիշ / 4990֏
Gevorkian Winery
Մնացել է
20 շիշ
Մրգային գինիների սիրահարները կգնահատեն «365 Գինիներ» հավաքածուի այս մարմնեղ գինու հարուստ համն ու թնդությունը։ Կինաբարիսի (զինջարակի)՝ չինական կարմիրի երանգն ունեցող շագանակագույն այս գինին օժտված է նրբաճաշակ փնջով, ուր առանձնանում է նռան վառ բույրը և հյութեղ համը՝ հաճելի նուրբ թանձրությամբ և տևական հետհամով՝ վանիլի ու շոկոլադի երանգներով։ Գինին 6 ամիս հնացվում է հայկական հարյուրամյա կաղնու փայտից պատրաստված տակառներում։ Գինու թնդությունը՝ 13,5% Շշի տարողությունը՝ 750մլ Հնացումը՝ Ղարաբաղի կաղնուց պատրաստված տակառներում 6 ամիս Խմորման ջերմաստիճանը՝ 15-16ºC Մատուցման ջերմաստիճանը՝ 16-18ºС Այս բազմաբնույթ խմիչքը կարելի է վայելել ուտեստները համտեսելուց առաջ կամ հետո, ինչպես նաև կարմիր և սպիտակ մսից պատրաստված ճաշատեսակների, մսային սոուսով մատուցվող իտալական պաստայի և նշով աղանդերի ընկերակցությամբ։
շիշ