«Գինեգործությունը մնայուն արժեքներ ստեղծելու ի վերուստ տրված հնարավորություն է»։ Վահագն Գևորգյան, գինեգործ։
2006 թվականին հիմնադրված «Գևորգյան գինու գործարանն» այսօր գինիների հայաստանյան շուկայի առաջատարներից մեկն է։ Մեր ընկերությունն առաջարկում է բարձրորակ գինիների լայն տեսականի՝ պատրաստված հայկական խաղողի տեսակներից, մրգերից ու հատապտուղներից։ Հումքի եզակիությունը պայմանավորված է Հայաստանի բնակլիմայական պայմաններով՝ տարվա 300 արևաշատ օրերը խաղողին ու մրգերին քաղցր համ ու ակնկրկնելի բույր են հաղորդում։
«Գևորգյան գինու գործարանը» Հայաստանում առաջինն իրագործեց եզակի գինիների արտադրության բարդագույն տեխնոլոգիան. կենդանացրեց նրբորեն չամչեցված ողկույզներից ազնվական գինի արտադրելու հայկական հնագույն «Կախանի» մեթոդը, կյանքի կոչեց վանական գինիների ստեղծման անարդարացիորեն մոռացված ավանդույթները և կիրառեց «Սառցե գինու» (Ice Wine) պատրաստման գերմանական տեխնոլոգիան։ «Գևորգյան գինու գործարանի» գինեգործները մշակել են մրգային գինիների պատրաստման՝ կրկնօրինակը չունեցող եղանակը, որը շշալցվում է մրգերի տեսքն ունեցող դեկորատիվ շշերի մեջ (դրանք արտադրելու արտոնագիրը ևս պատկանում է «Գևորգյան գինու գործարան» ընկերությանը)։ «Գևորգյան գինու գործարանի» գինիների որակը հավաստագրված է ISO 22000:2005 համակարգով, որը սննդամթերքի անվտանգության միջազգային առաջին չափանիշն է և արժանացել է բազմաթիվ մրցանակների։ «Գևորգյան գինու գործարանի» ռազմավարական առաջնահերթությունը գինու արտահանումն է, որից ելենելով մենք մշակել ենք գնային քաղաքականության ճկուն համակարգ և անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր գործընկերոջը։ «Գևորգյան գինու գործարանի» գինիները ներկայացված են աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Բելառուսում, Ավստրալիայում և Իսրայելում, ուր արտահանվում է մեր ընկերություն կողմից արտադրված հատուկ կոշեր մրգային գինին։