ԱՐՅԱՑ ԱՐԵՆԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ (750 մլ) / Aryac Areni Rose Dry

1շիշ / 4990֏
Gevorkian Winery
Մնացել է
20 շիշ
«Գևորգյան գինու գործարանի» այս հավաքածուի ամենանուրբ գինին է, որն արտադրվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի էնդեմիկ «Արենի» խաղողի տեսակից։ Այստեղ էր հայտնաբերվել Արենի քարանձավը՝ աշխարհի ամենահին գինեգործարանը, ուր 6000 տարի առաջ արդեն պատրաստում էին այս ազնվական խմիչքը։ Գինին ստացվում է saignée («արյունազեղում») մեթոդով, որը կիրառվում է ազնվական վարդագույն գինիների պատրաստման ժամանակ. մաճառն առանձնացվում է խաղողից՝ առանց մամլիչի գործածման, սեփական ծանրության տակ հյութ արտադրելուց անմիջապես հետո։ Saignée մեթոդով ստացված գինու գույնն ավելի վառ և հագեցած է, իսկ համն ավելի շքեղ, քան այլ վարդագույն գինիներինը։ Արյաց Արենի Ռոզե նրբաթույր վարդագույն գինին զարմացնում է դաշտային ծաղիկների թարմ բույրով, ելակի ու կարմիր հաղարջի շքեղ համով՝ բարբարիսի թթվաշ և արքայամորու հարուստ համերանգներով, ինչպես նաև մորու տևական ամրակամ հետհամով։ Գինու առաջին կումը պարգևում է բարձրադիր ալպիական մարգագետինների սառն օդի թարմությունը. Գինու թնդությունը՝ 12,5% Շշի տարողությունը՝ 750մլ Խմորման ջերմաստիճանը՝ 15ºC Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС այս գինին անփոխարինելի է ամռան տապին և հրաշալի է նույնիսկ առանց ուտելիքի։ Այդուհանդերձ այն լավ է զուգակցվում փափուկ պանիրների, ոչխարի պանրի, թարմ բանջարեղենից պատրաստված ու կիտրոնի հյութով համեմված թեթև աղցանների և կիտրոնի սոուսով մատուցվող պաստաների հետ։
շիշ