ԱՐՅԱՑ ՔԱՂՑՐ ԿԱԽԱՆԻ ՀՆԱՑՎԱԾ ԳԻՆԻ (375 մլ) / Aryac Sweet Kakhani Reserve

1շիշ / 14500֏
Gevorkian Winery
Մնացել է
20 շիշ
Հարուստ փունջ ունեցող այս քաղցր գինին պատրաստված է հայկական հնագույն «Կախանի» մեթոդով Վայոց Ձորի մարզի խաղողի «Արենի» (85%) և «Նռնենի» (15%) տեսակներից։ «Գևորգյան գինու գործարանի» մառաններում կախված խաղողը 3-ից 5 ամիս չամչեցվում է, խմորումից հետո 6 ամիս հնացվում է նոր տակառներում և 18 ամիս հին տակառներում՝ պատրաստված հայկական հարուրամյա կաղնու փայտից։ Բալի ու նռան գեղեցիկ կարմիր գույնն ունեցող գինին օժտված է բուռն բազմակողմանի բույրով, սալորի, արբեցնող բալի, մոշի ջեմի և դաշտային ծաղիկների վառ երանգներով, սուրճի տապակած հատիկների, վանիլի և նուշեղենի նրբերանգներով։Գերազանց կառուցվածք ունեցող գինի է՝ թթվաշի ու քաղցրի հավասարակշռված համադրությամբ։ Տևական հետհամում զգացվում են շոկոլադի նշույլները։ Գինու թնդությունը՝ 14,5% Շշի տարողությունը՝ 375մլ Խմորման ջերմաստիճանը՝ 10ºC Մատուցման ջերմաստիճանը՝ 12ºС Գինին հոյակապ զուգակցվում է սերուցքով աղանդերի և կաթնային շոկոլադի, պարմյան խոզապուխտի ու փափուկ պանիրների հետ։
շիշ